ԵԳԻՊՏՈՍԻ ԲԱՆԱԿՆ ՕԴԻՑ ՀԱՐՎԱԾԵԼ Է ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻՆ
Ավելի քան 20 գրոհային և վերջիններիս պատկանող երեք զրահամեքենա ոչնչացվել Սինայի թերակղզու Շեյխ-Զայեդ քաղաքում Եգիպտոսի ռազմաօդային ուժերի ուղղաթիռների հասցրած ավիահարվածների հետեւանքով: 1973 թվականից ի վեր սա երկրի ռազմաօդային ուժերի իրականացրած առաջին մարտական գործողությունն է, որը դարձավ օգոստոսի 5-ին և 8-ին եգիպտա-իսրայելական սահմանի հսկիչ անցագրային կետերի վրա գրոհայինների իրականացրած հարձակումների պատասխանը:
Հարձակումներից անմիջապես հետո Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին խոստացավ ապահովել անվտանգությունը Սինայի թերակղզում:
Եգիպտոսի բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ երկրի ներքգործնախարարության աշխատակիցների հետ իրականացված գործողությունը հաջողությամբ է պսակվել:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական