Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԻՐԻԱՅՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԳԵՆԵՐԱԼԻ ՍՊԱՆՎԵԼՈՒ ԼՈՒՐԸ ՍԱԴՐԱՆՔ Է



ՌԴ պաշտպանության նախարարությունն «ակնհայտ սուտ» է որակել արտասահմանյան մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկությունը Սիրիայում ռուսաստանյան գեներալ Վլադիմիր Կոժեւի սպանվելու մասին: Հայտարարությունում նշվում է, որ նման լուրերի տարածումը ոչ թե սենսացիոն լուր հրապարակելու ձգտումն է, այլ ռուսաստանյան զինծառայողների նկատմամբ թշնամական վերաբերմունքի սերմանումը, մինչդեռ 2010 թվականին զորացրված գեներալը ողջ-առողջ այժմ բնակվում է Մոսկվայում:

ՊՆ որոշ աղբյուրներ միաժամանակ չեն բացառել նախկին խորհրդային հանրապետություններից մեկի զինված ուժերի գործող կամ պահեստազոր արձակված գեներալի սպանության հնարավորությունը, հիշեցնելով, որ աշխարհում դեռեւս հաճախ են նրանց բոլորին հին սովորությամբ «ռուսներ» անվանում:

Ռուսաստանի արտգործնախարարությունը ևս կտրականապես հերքել է իբրև թե Սիրիայի պաշտպանության նախարարի խորհրդական ռուսաստանցի գեներալի սպանության լուրը, որը նախօրեին տարածել էր ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը»:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


09/08/2012