ԱՄՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՊԱՐՍԻՑ ԾՈՑՈՒՄ
Ըստ «New York Times»-ի, Միացյալ Նահանգներն իր արաբական դաշնակիցների հետ ծրագրում է իրանական հրթիռների չեզոքացման նպատակով հակահրթիռային պաշտպանության համակարգ ստեղծել Պարսից ծոցում՝ մի քանի պետություններում տեղակայելով ռադարներ և կապի ու ղեկավարման համակարգեր, որոնք թույլ կտան տեղեկատվության փոխանակում իրականացնել տարբեր պետություններում գտնվող ռադարների ու կալանող հրթիռների միջև:
Անցած տարի Վաշինգտոնը երկու կատարելագործված ռադար էր վաճառել Միացյալ Արաբական Էմիրություններին, ծրագրում է այս տարի ևս մեկը վաճառել Քաթարին, իսկ երեք շաբաթ առաջ Պենտագոնը հայտարարեց Քուվեյթին 4,2 միլիարդ դոլարի սպառազինություն, այդ թվում նաև 60 «Пэтриот» զենիթահրթիռային համալիր, 20 արձակման կայանք, ինչպես նաև 4 ռադիոլոկացիոն համալիր վաճառելու մասին: Միաժամանակ Վաշինգտոնը ևս 70 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն է ցուցաբերելու Իսրայելին՝ հակահրթիռային պաշտպանության «Երկաթյա գմբեթ» համակարգն ամբողջացնելու համար, ինչի նպատակով ավելի վաղ հատկացրել էր 205 միլիոն դոլար:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական