Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԱՅՐԱՑՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ



Նախօրեին արտերկրում գործող մի շարք կազմակերպություններ Բեռլինում Իրանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել։
Վերջիններս քննադատել են իրանական իշխանությունների կողմից Ադրբեջանի ներքին գործերին խառնվելու քաղաքականությունը եւ անհիմն համարել իրանական ԶԼՄ-ների կողմից «Ադրբեջանի պետականության դեմ իրականացվող հայտարարությունները»։
Նշենք, որ ավելի վաղ, նման բողոքի ակցիաներ իրականացվել էին Շվեդիայում եւ Բելգիայում տեղակայված իրանական դեսպանատներում։
Փետրվարի 19-ին եւս մեկ ակցիա է պլանավորված Նիդեռլանդների Հաագա քաղաքում գտնվող Իրանի ներկայացուցչության դիմաց։
Լրատվականը նշում է, որ իրանցի քաղաքական գործիչների ու լրատվամիջոցների կողմից հակաադրբեջանական հայտարարությունները վերջին ժամանակներում ավելի են ակտիվացել։

Խորագիր՝ Նորություններ


16/02/2011