ԿԵՂԾ ԱՀԱԶԱՆԳ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀՈՍՊԻՏԱԼՈՒՄ
Երեկ վաղ առավոտյան ռումբի մասին անանուն ահազանգից հետո տարհանվել են Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Ուոլթեր Ռիդի անվան զինվորական հոսպիտալի անձնակազմն ու բոլոր հիվանդները: Երկուս ու կես ժամ տևած ապարդյուն որոնումներից հետո միայն, երբ պարզվել է, որ ահազանգը կեղծ է, տարհանվածները վերադարձել են զինվորական հոսպիտալ, որը համարվում է ԱՄՆ զինված ուժերի ռազմաբժշկական գլխավոր հաստատություններից մեկը, որտեղ պարբերաբար բուժհետազոտության են ենթարկվում Միացյալ Նահանգների նախագահները:
Խորագիր՝ Նորություններ