Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՇԻՆԳՏՈՆՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է



ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելլը հայտարարել է, որ Վաշինգտոնը լրջորեն մտահոգված է Սիրիա իսլամիստ զինված ծայրահեղականների ներթափանցմամբ ու դաշնակիցների հետ միասին ամեն ինչ կանի Սիրիայում ծայրահեղականության աճն արգելելու համար:

Սիրիայում հուզումների սկզբից ի վեր ԱՄՆ վարչակարգն աջակցում է ընդիմությանը: Սակայն այս տարեսկզբին ամերիկյան հետախուզությունն ու Պենտագոնը հայտարարեցին, որ ընդդիմության շարքերում կռվում են նաև ահաբեկչական տարբեր խմբավորումներ, այդ թվում նաև «Ալ-Քաիդայի» բազմաթիվ անդամներ: Քիչ ուշ այս պնդումները հրապարակավ հաստատեց նաև ԱՄՆ վարչակարգը, որն ավելի վաղ հայտարարել էր, թե սիրիական ընդդիմությունը միասնական ու միատարր չէ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


10/08/2012