ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ԿՈՐԾԱՆՎԱԾ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԸ
Քենիայի զինված ուժերի ներկայացուցիչները հայտարարել են, որ հայտնաբերել են նախօրեին անհետացած ուգանդական երկու ուղղաթիռների այրված մնացորդները: Օդաչուների, ինչպես նաև ուղղաթիռներից մեկում գտնվող տաս մարդկանց ճակատագիրը դեռևս անհայտ է:
Սոմալիում տեղակայված միջազգային խաղաղապահ զորախմբի ուժեղացման նպատակով Ուգանդայից այստեղ մեկնող ռազմաօդային ուժերի չորս ուղղաթիռներից երեքը նախօրեին անհետացել էին Քենիայի օդային տարածքով թռչելու ընթացքում: Հետագայում հայտնի էր դարձել, որ երեք ուղղաթիռներից մեկը վթարային վայրէջք էր կատարել Քենիայի լեռներում և հայտնաբերվել երկրի արագ արձագանքման ծառայության աշխատակիցների կողմից:
Խորագիր՝ Նորություններ