ՍԻՐԻԱԿԱՆ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն «Al Arabia» հեռուստաալիքի, սիրիական ապստամբներին հաջողվել է պայթեցնել երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի շենքը, ուր երեկ առավոտյան խորհրդակցության էին հավաքվել էին շուրջ 150 բարձրաստիճան զինվորականներ: Ըստ նրանց պնդումների, ութ պայթուցիկ սարքերը լիովին ավերել են շինությունը, և այնտեղից ոչ ոք դուրս չի եկել:
Ավելի վաղ ինտերնետային լրատվամիջոցները հաղորդել էին Դամասկոսում այն հինգաստղանի հյուրանոցի պայթեցման մասին, ուր իջևանել էին ՄԱԿ-ի դիտորդները:
Միաժամանակ հայտնի է դարձել, որ երկրի հյուսիսում գտնվող Ազազ քաղաքին կառավարական ուժերի հասցրած ավիահարվածի հետևանքով զոհվել են մի քանի տասնյակ խաղաղ բնակիչներ:
Երեկ հայտնի է դարձել նաև, որ ՄԱԿ հատուկ հանձնաժողովի ներկայացված զեկույցում մայիսի 25-26-ին Հուլա քաղաքի և Հոմս գավառի սաստիկ հրետակոծման ու զանգվածային սպանությունների (տարբեր աղբյուրների հաղորդմամբ` 92-116 մարդ, այդ թվում նաև 32 երեխաներ) ողջ պատասխանատվությունը վերագրվել է Սիրիայի կառավարական զորքերին:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան