ԱՎՍՏՐԱԼԻԱՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՆՑԱԳՈՐԾԻՆ
Երկրի բարձրագույն դատարանը որոշել է երկրորդ անգամ մերժել հունգարական կողմի դիմումը` Հունգարիայի արդարադատությանը հանձնելու ֆաշիստական ռեժիմի ամենաորոնվող հանցագործներից մեկին` Կարոլի (Չարլզ) Զենթային, ով մեղադրվում է 1944 թվականին Բուդապեշտում հրեաների հետապնդումների և նրանց նկատմամբ տանջանքների կիրառման մեջ:
1950 թվականին մեկնելով Ավստրալիա, նա շուտով քաղաքացիություն ստացավ: Բուդապեշտը 2004 թվականին նրա նկատմամբ միջազգային որոնում հայտարարեց և ապարդյուն փորձում է նացիստական հանցագործին վերադարձնել Հունգարիա, սակայն 2010 թվականին Ավստրալիայի գերագույն դատարանը մերժեց Բուդապեշտի դիմումը:
Զենթայը չի ընդունում իր նկատմամբ հարուցված մեղադրանքները, սակայն հայտարարում է, որ պատրաստ է համագործակցել հունգարական քննիչների հետ, եթե նրանք գան Ավստրալիա:
Անցած ամիս Բուդապեշտում ձերբակալվեց ֆաշիստական Գերմանիայի հետ համագործակցած ամենատարեց հանցագործներից մեկը` Չիժիկ-Չատարին, ով մեղադրվում է Երկրորդ աշխարհամարտի տարիներին նվազագույնը 15.700 հրեաների սպանության մեջ:
Խորագիր՝ Նորություններ