Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԿՍՎԵՑԻՆ «ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ-2012» ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ԶՈՐԱԽԱՂԵՐԸ



Սև ծովում մեկնարկած երկօրյա զորախաղերին, որը ղեկավարում է Նովոռոսիյսկյան ռազմածովային բազայի հրամանատար, առաջին կարգի կապիտան Վյաչեսլավ Տրուխաչյովը, մասնակցում են Սևծովյան նավատորմի տաս ռազմանավեր ու օժանդակ նավեր: Նովոռոսիյսկին հարող ջրերում անցկացվող զորախաղերի ընթացքում անձնակազմն ու հրամանատարությունը կմշակեն ջրային սահմանները խախտած նավի ձերբակալման, ահաբեկչության դեմ պայքարում հատուկ նշանակության ստորաբաժանումների գործողությունների և փրկարար գործողության իրականացման հմտություններ:

2001 թվականի ապրիլին հիմնված Սևծովյան ռազմածովային «Բլեէկսիֆոր» խմբավորման անդամ մյուս պետությունները` Բուլղարիան, Ռումինիան, Թուրքիան և Ուկրաինան զորախաղերին մասնակցում են դիտորդների կարգավիճակով, իսկ Վրաստանը հրաժարվել է անգամ դիտորդներ ուղարկել:

Զորախաղերի հիմնական նպատակը Սև ծովում փոխվստահության մթնոլորտի ու անվտանգության հետագա ամրապնդումն է:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական, Ռազմաքաղաքական


23/08/2012