ՎԱՇԻՆԳՏՈՆՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՀՀՊ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
Միացյալ Նահանգները նախատեսում են Ճապոնիայում ու Ֆիլիպիններում տեղակայել Չինաստանի տարածքի մի մասից և Հյուսիսային Կորեայի տարածքից հրթիռային արձակման վաղ ազդարարման ռադարներ` ընդլայնելով հակահրթիռային պաշտպանության ազգային համակարգի գործողության սահմանները, ինչի մտադրության մասին Օբամայի վարչակարգը հայտարարել էր դեռ ընթացիկ տարվա գարնանը, նշելով, որ ասիական տարածաշրջանում հակահրթիռային պաշտպանության բաղադրատարրերի տեղակայման հավանական վայրերն են Ավտրալիան, Ճանպոնիան և Հարավային Կորեան:
Վաշինգտոնը բացեիբաց հայտարարում է, որ այս տարածաշրջանում իրավիճակի անկայունացման հիմնական սպառնալիքը Չինաստանն է, ով մի շարք տարածքային հավակնություններ ունի Հարավ-չինական ծովի շրջանում:
Պաշտոնական Պեկինն առայժմ ձեռնպահ է մնում ամերիկյան նոր ծրագրերի մեկնաբանումից, միայն կոչ անելով առավելագույն զգուշություն հանդես բերել հակահրթիռային պաշտպանությանն առնչվող հարցերում:
Բազմաթիվ փորձագետների կարծիքով, Միացյալ Նահանգների նման դիրքորոշման դեմ հակաքայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը Չինաստանին կպարտադրի առավել մերձենալ Ռուսաստանին:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական