ՉԻՆԱՍՏԱՆԸ ՆՈՐ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ ՀՐԹԻՌ Է ՓՈՐՁԱՐԿԵԼ
Չինաստանը հաջողությամբ է իրականացրել միջմայրցամաքային բալիստիկ «Дунфэн-41 (DF-41)» հրթիռի փորձարկումը: Նոր հրթիռը, որը կարող է կրել տաս առանձին մարտագլխիկներ, հաջողությամբ ոչնչացրել է երկրի արևմտյան անապատներում գտնվող նշանակետը: Պաշտոնական Պեկինը որևէ կերպ չի մեկնաբանել միջմայրցամաքային նոր հրթիռի փորձարկումը:
«Дунфэн-41»-ն ունի գործողության 10-14.000 կիլոմետր շառավիղ և կարող է խոցել Միացյալ Նահանգներում գտնվող նշանակետերը: Թեև այս հրթիռի մշակումը չինացի մասնագետները սկսել էին դեռ 1990-ական թվականներին, նրա մասին տեղեկությունները մամուլում առաջին անգամ հայտնվեցին միայն 2007 թվականին:
Փորձագետների կարծիքով, Չինաստանն այսօր ունի 70 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ և 410 միջուկային մարտագլխիկ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական