Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՖՐԱՆՍԻԱՆ ԶԻՆՈՒՄ Է ՍԻՐԻԱԿԱՆ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԻՆ



Երկրի վարչապետ Ժան-Մարկ Էյրոն հայտարարել է, որ իր երկիրն արձագանքելով ընդդիմադիր Սիրիական ազգային խորհրդի խնդրանքին, ապստամբներին է մատակարարել կապի և անհատական պաշտպանության միջոցներ: Նա նշել է, որ ապստամբներին են տրվել ոչ մահացու, այլ պաշտպանական միջոցներ, սակայն չի հրապարակել տրամադրված միջոցների ընդհանուր արժեքը:

Իսկ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանն իր համաձայնությունն է հայտնել սիրիական ընդիմությանն օգնելու համար Սիրիայի հյուսիսում թռիչքազերծ գոտի ստեղծելու վերաբերյալ անցած շաբաթ Ստամբուլում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինքոնի արած առաջարկությանը, սակայն նշել է, որ առաջարկը պետք է մանրամասն ուսումնասիրվի, իսկ Սիրիայի ողջ օդային տարածքում թռիչքների արգելումն անհնար է, քանի որ դրա համար անհրաժեշտ է ստեղծել միջազգային կոալիցիոն զինված ուժեր, ինչի թույլտվություն ՄԱԿ անվտանգության խորհուրդն առայժմ չի տվել, եթե իհարկե, Վաշինգտոնը հերթական անգամ չփորձի դա իրականացնել ՄԱԿ անվտանգության խորհուրդը շրջանցելու միջոցով:

Հիշեցնենք, որ Լիբիայի երկնքում թռիչքազերծ գոտիների ստեղծումն առանցքային նշանակություն ունեցավ ցամաքային ներխուժման նախապատրաստման և Քադաֆիի վարչակարգի տապալման գործում:

Խորագիր՝ Նորություններ


24/08/2012