Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԱՄԱՍԿՈՍԸ ՀՐԵՏԱԿՈԾՎՈՒՄ Է



Սիրիական բանակը մարտական ուղղաթիռների, տանկերի ու ծանր հրետանու կրակի աջակցությամբ գրոհում է երկրի մայրաքաղաքի հարավում գտնվող մի քանի թաղամասեր, հատկապես Դարայան ու մերձակա թաղամասերը, ինչի ադյունքում սպանվել են 35 գրոհայիններ: Վերջիններս նահանջում են բնակելի թաղամասերի խորքը և թաքնվում բնակելի շենքերում` պատճառ դառնալով խաղաղ բնակչության շրջանում նորանոր զոհերի: Եվս մի քանի տասնյակ դիակներ են հայտնաբերվել Դամասկոսի հյուսիսային թաղամասերից մեկում:

Ծանր մարտեր են ընթանում նաև Քաբուն թաղամասում ու հատկապես մայրաքաղաքի կենտրոնը Հորդանանին, Լիբանանին ու Հալեպին կապող ճանապարհային հանգույցում: Դամասկոսի բոլոր այս շրջանները շաբաթներ առաջ մաքրվել էին գրոհայիններից, սակայն վերջիններիս փոքր խմբերն անընդհատ վերախմբավորելով ուժերը, շարունակում են պարտիզանական պայքարը կառավարական զորքերի դեմ:

Միաժամանակ հաղորդվում է, որ կառավարական զորքերը մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ գրոհայիններին դուրս են մղել Հալեպի քրիստոնեաբնակ երեք թաղամասերից, ուր բնակչությունը սկսել է աշխարհազորային ջոկատներ կազմել, արգելելու համար ապստամբ գրոհայինների հնարավոր վերադարձը:

Ըստ ընդդիմության աղբյուների, ուժգին հրետակոծման են ենթարկվում նաև Հալեպ ու Հոմս քաղաքները:

Հիշեցնենք, որ Հալեպի կառավարական ուժերի ընդհանուր հրամանատարը նախօրեին հայտարարել էր, որ ընդիմադիրների շարքերում կռվում են թուրքեր, չեչեններ, աֆղանցիներ, լիբիացիներ ու սուդանցիներ, նրանց բոլորին անվանել «առնետներ, ովքեր կառավարական ուժերի հարձակումներին չդիմանալով` թաքնվում են կոյուղում» և խոստացել քաղաքն ու համանուն նահանգը 20 օրում մաքրել գրոհայիններից:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


24/08/2012