Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Տարածքը՝ 29 740
Բնակչությունը՝ 3 238 900
Մայրաքաղաքը՝ Երեւան /1 088 300/, մյուս մեծ քաղաքը՝ Գյումրի /168 918/
Ամենաբարձր կետը՝ Արագած լեռը /4090մ/
Հիմնական կրոնը՝ քրիստոնեություն
Պետական լեզուն՝ հայերեն
Դրամական միավորը՝ դրամ
Արտահանման հիմնական ուղղությունները՝ թանկարժեք մետաղներ, քիմիկատներ, սննդամթերք, մեքենաշինական արտադրանք, սարքավորում, պղնձի հանքանյութ;
Կառավարման կարգը՝ հանրապետություն
Պետության ղեկավարը՝ Նախագահ, որ ընտրվում է համաժողովրդական քվեարկությամբ 5 տարով
Կառավարության ղեկավարը՝ վարչապետ, որ նշանակվում է Նախագահի կողմից
Գերագույն օրենսդիր մարմինը՝ Ազգային ժողովը. պատգամավորների իրավասության ժամկետը 5 տարի;
Հայաստանի Հանրապետության նախագահն է Սերժ Ազատի Սարգսյանը:
Հայաստանի Հանրապետությունն ստորագրել է համատեղ անվտանգության Պայմանագիրը 1992 թվականի մայիսի 15-ին, Տաշքենդ քաղաքում: 2003 թվականին հանուն համագործակցության զարգացման՝ ԱՊԿ շրջանակներում և հիմքի վրա ստեղծված՝ համատեղ անվտանգության Պայմանագրի Կազմակերպության անդամ է:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը

ՀՀ զինված ուժերը բաղկացած են ցամաքային զորքերից, ռազմաօդային ուժերից, հակաօդային պաշտպանության զորքերից եւ սահմանապահ զորքերից: Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը Հայաստանի նախագահն է: Հայաստանի պաշտպանության նախարարությունը ստեղծվել է 1992 թվականի հունվարի 28-ին:
Հայաստանի պաշտպանության նախարարը Սեյրան Օհանյանն է:

ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Տարածքը՝ 207,6 հազ. քառ. կմ
Բնակչությունը՝ 9,5 մլն մարդ
Մայրաքաղաքը՝ Մինսկ /1,9 մլն բնակիչ/
Պետական լեզուները՝ բելառուսերեն եւ ռուսերեն
Դրամական միավորը՝ բելառուսական ռուբլի
Բելառուսը հանդիսանում է բազմազգ եւ բազմակրոն պետություն, որում առկա են ավելի քան 140 էթնիկ խմբեր
Հիմնական կրոնը՝ քրիստոնեություն
Պետության ղեկավարը՝ Բելառուսի Հանրապետության Նախագահը;
Ներկայացուցչական եւ օրենսդիր մարմինը հանդիսանում է պառլամենտը՝
Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովը՝ կազմված երկու պալատից՝ Ներկայացուցիչների պալատ եւ Հանրապետության Խորհուրդ:
Գործադիր իշխանությունը՝ Բելառուսի Հանրապետության Նախարարների Խորհուրդը վարչապետի գլխավորությամբ:
Բելառուսի Հանրապետության Նախագահն է Ալեքսանդր Գրիգորիի Լուկաշենկոն:
Բելառուսը հարուստ է տնտեսական, գիտատեխնիկական, նորարարական եւ արտադրական ներուժով: Զարգացած է մեքենաշինությունը, տրակտորաշինությունը, գյուղատնտեսական մեքենաշինությունը, էլեկտրատեխնիկական, նավթավերամշակման, դեղագործական, թեթև արդյունաբերությունը, ինչպես և սննդամթերքի ու պարարտանյութերի արտադրությունը:
Բելառուսի հանրապետության մայրաքաղաք Մինսկը Անկախ Երկրների Համագործակցության համակարգող մարմինների գտնվելու պաշտոնական կենտրոնատեղին է: Այստեղ են տեղակայված ԱՊՀ Գործադիր Կոմիտեն, Համագործակցության Տնտեսական Դատարանը, ինչպես և Համագործակցության մի շարք ճյուղային մարմիններ:
Բելառուսի Հանրապետությունը 1992 թվականի մայիսի 15-ի՝ համատեղ անվտանգության Պայմանագրին միացել է 1993-ի դեկտեմբերին: 2003 թվականին հանուն համագործակցության զարգացման՝ ԱՊԿ շրջանակներում և հիմքի վրա ստեղծված՝ համատեղ անվտանգության Պայմանագրի Կազմակերպության անդամ է:

Բելառուսի Հանրապետության զինված ուժերը

Բելառուսի Հանրապետության զինված ուժերը բաղկացած են ցամաքային զորքերից, ռազմաօդային ուժերից եւ հակաօդային պաշտպանության հատուկ զորքերից, զինված ուժերի կառույցներից, բուհերից եւ պաշտպանության նախարարության այլ կազմակերպություններից:
Բելառուսի Հանրապետության զինված ուժերը նախատեսված են հանրապետության ռազմական անվտանգության եւ զինված պաշտպանության համար, նրա ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության ապահովման համար:
Բելառուսի պաշտպանության նախարարը գեներալ-լեյտենանտ Յուրի Ժադոբինն է:

Շարունակելի

Խորագիր՝ #33 (949) 23.08.2012 – 29.08.2012, Ռազմաքաղաքական


29/08/2012