ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ԱՎԱՆՈՒՄ
Ճամբարային հավաքների պետ գնդապետ Հ.Կարապետյան. «Ներքին կարգապահությանը շատ խիստ եմ հետևում»:
Պահակապետ ավագ լեյտենանտ Հարություն Մարկոսյանը գոհ է պահակադիրներ՝ կրտսեր սերժանտ Գոռ Սարգսյանի և շարքային Յանեկ Խաչատրյանի ծառայությունից:
ՀԱՊԿ ԱԱՀՈՒ հայկական զորախմբի տանկային գումարտակի վաշտի հերթապահ կրտսեր սերժանտ Մամիկոն Բաղդասարյանն ու օրապահ շարքային Մաքսիմ Ղարաջյանը ստորաբաժանման օրինակելի զինծառայողներից են:
Հավաքների բուժծառայության պետ գնդապետ Պ.Մանուկյանը վստահեցնում է, որ կանխարգելիչ աշխատանքն արդյունավետ է:
Ճամբարային ավանի բուժկետն ապահովված է դեղորայքով և անհրաժեշտ սարքավորումներով:
Բուժկետի պետ ավագ լեյտենանտ Իշխան Գալստյանը և բժիշկ կապիտան Արման Հակոբյանը (նկարում) հոգատար են զինծառայողների հանդեպ:
ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմաքաղաքական ղեկավարության և բարձրագույն ղեկավար կազմի համար նախատեսված դահլիճները պատրաստ են:
Զորավարժարանի պետ փոխգնդապետ Լևոն Գալստյան. «Խնդիրները լուծում ենք համատեղ»:
Խոհարար Արման Մանուկյանը թեյ է պատրաստում անձնակազմի համար:
Ավագ լեյտենանտ Ալեքսանդր Ժուկովսկին՝ տեսափրեզենթային համակարգը տեղադրելիս:
Ճամբարային ավանի հակահրդեհային անվտանգությունն ապահովված է: