Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՈԳՈՎ



Дружба дорога, ты поверь, солдат,
Если грянет гром и град
Рядом станет брат.
Россиянин-Русастан,
Встань Казахстан,
Белорус-Киргиз-Таджик, Айастан.
Плечом к плечу солдат,
С тобой не страшен ад,
Так вместе защитим
Родной наш дом и сад,
И Родину свою
Станицу, кишлак,
И седину твою
Почтенный Арарат.

«Плечом к плечу»` այսպես է կոչվում զինվորական նոր երգը, որի հեղինակն է երգահան Անատոլի Կուտեպովը: Երգը նվիրված է Արագ արձագանքման հավաքական ուժերի` Հայաստանում կայանալիք զորավարժությունների մասնակից պետություններին: Երգը համերգային ծրագրերի ժամանակ կկատարի ՀՀ ՊՆ Սպայի տան «Զորական» համույթը Արամ Գալստյանի ղեկավարությամբ:

«Մեր միասնականությունը հաստատող շատ հատկանշական բառեր են հնչում երգում, իսկ երաժշտությունը, համոզված եմ, ոչ մեկին անտարբեր չի թողնի: Զորավարժությունների ընթացքում երկու հայկական նոր երգեր էլ են հնչելու` «Զինվորներն ենք մենք», «Հայոց բանակի զինվոր»: Լրջորեն պատրաստվել ենք մասնակից երկրների պատվիրակությունների դիմավորման արարողությանը, մեր երգացանկում տեղ են գտել մասնակից պետությունների երգեր, որոնցից մեկը պարտադիր զինվորական քայլերգ է լինելու: Այդպիսով՝ հաճելի անակնկալ կմատուցենք»,- ասաց Ա.Գալստյանը:

Համույթի տղաների համար ռուսալեզու երգերի կատարումը դժվարություն չէ, քանի որ համույթի երգացանկում շատ են այդպիսիք. չէ՞ որ համույթը զինվորական երգի միջազգային բազմաթիվ մրցույթ-փառատոների է մասնակցել եւ միշտ էլ ապացուցել, որ հայ զինվորը ոչ միայն զենքով է հաղթում, այլ նաեւ երգով:

«Մյուս պետությունների երգերի բառերը ճիշտ առոգանությամբ եւ անսխալ արտասանելու համար պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հանձնարարականով դեսպանատներից մասնագետներ են մեզ օգնել: Տաջիկստանը միակ պետությունն է, որ ներկայացուցչություն չունի, բայց տղաները հաղթահարեցին լեզվական խոչընդոտները, եւ վստահ եմ, որ մեր ունկնդիրները մեծ բավականություն կստանան կատարումներից»:

Մասնակից երկրների պատվիրակությունները եւս անակնկալ են պատրաստել. «Զորական» համույթին համերգների ընթացքում կմիանան նաեւ այդ պետությունների անհատ կատարողներ: Առաջին համերգը զորավարժարանում է, որտեղ տեղակայված են պատվիրակությունները: «Մենք կկատարենք պատերազմական տարիների ռուսական հայտնի երգեր, ինչպես նաեւ` մի շարք երգեր, որոնք դարձել են հայոց բանակի քայլերգեր: Հուսով եմ, որ այս զորավարժությունները հիշվող կլինեն նաեւ մեր քայլերգերի շնորհիվ, որոնք հաղթական են, մեղեդային, ազգային վառ կոլորիտով, ինքնատիպ, հաղթական և յուրահատուկ ռիթմ ունեն»,- ասում է «Զորական» համույթի գեղարվեստական ղեկավարը:

Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #37 (953) 20.09.2012 – 26.09.2012, Ազգային բանակ


26/09/2012