Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԵՂԾԻՔ` «F-22A»-Ի ՇՈՒՐՋ



Աշխարհում այժմ արդեն ընթանում են հինգերորդ սերնդի կործանիչների ստեղծման և արտադրության վերջնական աշխատանքները: ԱՄՆ-ից ցանկանում է հետ չմնալ ռուսական, չինական և հնդկական ինքնաթիռաշինությունը: Այնուամենայնիվ, առաջատարն այս հարցում ամերիկյան «F-22A» կործանիչն է, որին հետևում է նոր ու բացառիկ «F-35» կործանիչը: Ամերիկյան ՌՕՈւ-երը արդեն ստացել են 187-րդ կործանիչը և սպասում են «F-35»-երին:

Վերջին տվյալների համաձայն՝ «F-22A» կործանիչի դատարկ քաշը կազմում է 19700 կգ, առնվազն 5 տոննայով շատ է նախկինում հրապարակված տվյալից, որն, արդեն երկրորդ անգամ փոխվում է: Բնականաբար, նման քաշի դեպքում շատ այլ թռիչքային տվյալներ արմատական փոփոխություն են կրում, բայցեւայնպես, 19700-ը մի փոքր կասկածելի է թվում` մի քանի պատճառներով:

Նախ՝ անհնար է, որ իր չափերով «F-15C»-ից առանձնապես չտարբերվող կործանիչն ունենա վերջինից 6-7 տոննա ավելի քաշ: Անգամ «F-15SE» ինքնաթիռը, որը, լինելով ռմբակոծիչ եւ, բնականաբար, իր կառուցվածքում ունենալով ծանրացված շատ դետալներ, այսուհանդերձ, պատրաստված է նոր տեխնոլոգիաներով եւ կշռում է 14300 կգ: Այսինքն՝ 5 տոննայով ավելի թեթև:

Անհնար է, որ չափերով նկատելիորեն փոքր «F-22A»-ն ավելի ծանր լինի չափերով ավելի մեծ «հց-35»-ից, որն ստեղծված է ռուսական տեխնոլոգիաներով:

«F-22»-ի կառուցվածքում կիրառված են կոմպոզիցիոն մետաղներ, որոնք ավելի թեթև են:

Ինչպե՞ս կարող է նախապես հրապարակված տվյալից ավելի ծանրացած կործանիչը հայտարարված հզորությամբ շարժիչներով ավելի վեր բարձրանալ, քան նախատեսված էր սկզբում: Ամերիկյան կործանիչը թռիչքային որոշ տվյալների առումով ցույց է տվել ավելի բարձր ցուցանիշներ, քան նախկինում հայտարարված էր:

Համեմատության համար նշենք` «F-15հ»-ն ունի 12000-13000 կգ դատարկ քաշ, «հց-27»-ը` 16500 կգ, «հց-35»-ը` 18000-19000 կգ, իսկ «ԾՌչ-31»-ը` 22000-23000 կգ: Վերջին կործանիչն իր չափերով և ընդհանուր քաշով «F-22»-ից մեծ է մոտ 1.5 անգամ:

Անդրադառնանք զուտ ամերիկյան կործանիչներին:

«F-18C» կործանիչն իր չափերով «F-15հ»-ից փոքր է 15-20 %-ով և համապատասխանաբար թեթև է նույնքանով` 10000-11000 կգ: «F-18E» կործանիչը չափերով մոտ լինելով «F-15հ»-ին, նույնքան էլ ծանրացավ՝ դառնալով 12000-13000 կգ: Ի դեպ, այս կործանիչը տեխնոլոգիապես բավականին արդիական է, պատկանում է բարելավված չորրորդ սերնդին:

Եվրոպական «EF-2000» և «Rafale C» կործանիչները, որոնք ևս տեխնոլոգիապես նման են «F-22»-ին, ունեն 9500-10000 կգ դատարկ քաշ: Այս կործանիչներն իրենց չափերով «F-22A»-ից փոքր են 25-30 %, եթե 10000 կգ-ին գումարենք այդքան տոկոս, ապա կստացվի հենց «F-15հ»-ի քաշը: Շվեդական «JAS-39» արդիական կործանիչն ունի 7000-8000 կգ դատարկ քաշ: Իր չափերով այն «F-22A»-ից փոքր է մոտ 35-40 %-ով, եթե 8000-ին գումարենք 3500-4000՝ նորից կստացվի «F-15հ»-ի քաշը: Ինչպես տեսնում ենք, ամերիկյան և եվրոպական բոլոր կործանիչներն ունեն մոտավորապես նույն դատարկ քաշը: Այս ամենը միանգամայն բնական է, քանի որ մեքենաները կառուցվում են նմանաբնույթ տեխնոլոգիաներով եւ գիտաարտադրական կատարումով:

Վերլուծելով այս տվյալները՝ ակնհայտ է դառնում, որ «F-22A»-ը պետք է ունենա, ոչ ավել-ոչ պակաս, 12000-13000 կգ քաշ: Այսինքն՝ այն, ինչ հայտարարվել էր նախկինում: 19700 կգ դատարկ քաշը չի կարող իրական համարվել: 1997թ. մինչև 2005թ., երբ այս կործանիչները փորձարկվեցին և մտան սպառազինություն, նշվում էր հենց 13000-15000, երբեմն 17000 կգ քաշը: Առաջին թվերը խելամիտ են: Ինչո՞ւ էին դրանք այդպես անբնական աճում, սա անբացատրելի է թվում:

Կործանիչի դատարկ քաշն առաջին փորձնական թռիչքից մինչև խմբաքանակային արտադրությունը չի կարող շատ փոխվել, եթե կործանիչը չի ենթարկվել լուրջ կառուցվածքային վերափոխումների: Առավելագույն թռիչքային քաշը կարող է փոփոխվել այս փուլում, քանի որ կան մի քանի հանգամանքներ, մինչդեռ դատարկ քաշը չի կարող այդքան տատանվել:

Ինչքան էլ զարմանալի է՝ 19700 կգ-ը հրապարակել են ամերիկյան պաշտոնական շրջանակները, ավելին՝ նրանք զգալիորեն ծանրացած են ներկայացնում նաև «F-35»-ի դատարկ քաշը: «F-35»-ի նախկին քաշը ևս ներկայացված էր իր տեսակի կործանիչների համար բնական սահմաններում 10000-11000 կգ: Ինչո՞ւ միայն հիմա ավելացավ այս կործանիչների քաշը: Ահա հենց այստեղ է ամբողջ գաղտնիքը:

Երրորդ և չորրորդ սերնդի կործանիչների ստեղծման ժամանակ ամերիկացիները, ստեղծելով բացառիկ և ինքնաթիռաշինության մեջ նոր խոսք ներկայացնող մեքենաներ («F-4», «F-14», «F-15» և այլն), առաջ էին անցնում բոլորից: Նրանք շատ լավ էին հասկանում, որ այս կործանիչները լինելով նորարարական, պետք է խթան հանդիսանան մրցակից երկրի ինքնաթիռաշինության համար: Այդպես էլ եղավ. այս կամ այն կերպ նշված կործանիչների որոշ տեխնիկական հատկանիշներ հետագայում կիրառվեցին խորհրդային կործանիչներում: Ինչպես ցույց տվեց նախորդ երկու սերունդների փորձը, ամերիկյան կործանիչների նախնական տեսակները հետագայում որոշ տվյալներով նույնիսկ զիջում էին իրենց մրցակից խորհրդային կործանիչներին:

Հինգերորդ սերնդի կործանիչները ևս բացառություն չեն: «F-22A» և «F-35» կործանիչներն առաջինն են իրենց տեսակի մեջ, քանի որ նոր խոսք են կործանիչաշինության բնագավառում: Մինչև վերջերս պարզ չէր` ռուսները կստեղծեն հինգերորդ սերնդի կործանիչ, թե՞ ոչ: «հց-27»-ի շարքի շուրջ ամեն ինչ պարզ է, այն ամեն կողմից ուսումնասիրել են ամերիկացի մասնագետները: «հց-35»-ի դատարկ քաշը կազմում է ավելի քան 18000 կգ, սա իր տեսակի կործանիչների մեջ վատագույն ցուցանիշն է: Նման տվյալներ ունի նաև ռուսական նորագույն «հց»-ն, որը հայտնի է «կԸԽՂԸ» անվամբ, եւ որը, ի դեպ, չափերով մեծ է իր ամերիկյան մրցակցից: Չինացիները նույնպես ստեղծում են իրենց նոր կործանիչը: Եվ այստեղ է ահա, որ պետք է որոշ տվյալներ հատուկ կեղծել, որպեսզի մրցակիցները լիովին ամեն ինչ չիմանան: Ընդ որում, այդ առանցքային թիվը քիչ-քիչ է ավելացվել, որպեսզի անհավանական չթվա: Նույն անհավանական պատկերն է նաև դատարկ քաշի հետ անմիջական կապ ունեցող թռիչքային հեռահարության հարցում:

Ներքին վառելիքի քաշը նշվում է մոտ 9 տոննա և այդ վիճակում մոտ 2000 կմ թռիչքի հեռահարություն: Ինչպես արդեն օրինակ բերեցինք, անգամ չորրորդ սերնդի կործանիչների դեպքում նման բան գրեթե հնարավոր չէ: Այստեղ ևս ամեն ինչ այնպես է խճճված, որ դժվար թե որևէ բան ճշտել լինի: 2007թ. ամերիկյան այս կործանիչների 27-րդ էսկադրիլիան Հավայան կղզիներից անվայրէջք և առանց օդային լիցքավորման թռիչք կատարեց դեպի ճապոնական Օկինավա կղզի: Գոնե այդպես հայտարարվեց: Թռիչքի հեռավորությունը կազմում է ավելի քան 7000 կմ: Այս կործանիչները առավելագույնը կարող են կրել չորս լրացուցիչ բաք` 7200-7400 կգ վառելիքով, իսկ ներքին վառելիքի քաշը նշվում է 8200-9367 կգ: Եթե հավատանք բաց աղբյուրներին, որոնց մեջ կա նաև «Lockheed Martin Corporation»-ի պաշտոնական կայքը, ապա այդ վիճակով անգամ, այսինքն՝ մոտավորապես 16 տոննա վառելիքով կործանիչը կարող է թռչել առավելագույնը 5700 կմ: Բնական հարց է առաջանում` իսկ ինչպե՞ս դրանք հասան Կադենի ռազմաբազա, հատկապես, երբ Ճապոնիայում կայանված կործանիչների նկարների վրա երևում է երկու լրացուցիչ վառելիքաբաք: Ստացվում է, որ ամերիկյան կործանիչները 13 տոննա վառելիքով թռել են ավելի քան 7000 կմ կամ էլ օդում կատարել են լիցքավորում: Երկու լրացուցիչ բաքերի դեպքում հեռահարության տվյալը ըստ իրենց կազմում է 3330 կմ: Վերալիցքավորման ժամանակ կործանիչը չի կարող իր ունեցած ամբողջ վառելիքի պաշարը դատարկել եւ նոր լիցքավորվել, որոշակի մնացորդ պետք է լինի: Հետեւաբար՝ թվեր գումարելով՝ 3330+3330=6660, ստանում ենք 7000 կմ-ից փոքր ցուցանիշ: Եվ եթե երկու լիցքավորում են կատարել, ապա լրացուցիչ բաքերը լիովին ավելորդ են և ավելի շատ կխանգարեն՝ առաջացնելով լրացուցիչ դիմադրություն: Այս ամենից կարելի է ենթադրել, որ «F-22A»-ի թռիչքի հեռավորությունը կամ ներքին վառելիքի քանակը կեղծված են: Ահա մի պարզ ապացույց:

Ինչպես արդեն նշել էինք, «F-22A» կործանիչը գերազանցել է նախապես հայտարարված մի քանի տվյալներ: Ի դեպ` շարժիչների հզորությունը մնացել է նույնը: Անհեթեթությունը հենց այստեղ է, քանի որ կործանիչը 5 տոննայով ծանրանալու դեպքում ինքնաթիռը զարգացնում է նախատեսվածից ավելի մեծ արագություն և նախատեսվածից ավելի բարձրության հավաքում: Սա անհնարին է, որին ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Կործանիչի շատ տվյալներ դեռ գաղտնի են: Այսօր «F-22A»- ի արտադրությունը դադարեցված է, հավանաբար կսկսվի մի քանի տարի անց: Նախ՝ շարք կմտնի հերթական ամերիկյան կործանիչը, այնուհետև՝ ռուսական կործանիչը, հետո հնարավոր է նաև այլ մեքենաներ, և միայն համեմատական դիտարկումներից եւ հետեւություններից հետո, կատարելագործված «F-22»- ը, որը անգամ քաշի ավելացման դեպքում կունենա զգալի առավելություն, քանի որ հզորացվում են շարժիչները: Կատարելագործման «Increment 3.1.» և «Increment 3.2A.» ծրագրերի մասին արդեն հայտնի է: Արևելքում սպառազինման նոր մրցավազքի արդյունքում Ավստրալիան, Ճապոնիան և Հարավային Կորեան հավանաբար այդ ժամանակ կստանան «F-22»-ի արդեն նոր «C» տարբերակը: Նման կործանիչ ունենալու հավակնություններ ունի նաև Իսրայելը:

«F-22»-ն տեխնիկական իր բոլոր տվյալներով գերազանցում է ժամանակակից մյուս կործանիչներին: Անգամ գերխուսավարությունը, որով ռուսական մասնագետները շատ են հպարտանում, այս կործանիչի պարագայում ավելի բարձր ցուցանիշ է ապահովում: Ամերիկյան կործանիչի շարժիչների ծայրափողակները ևս շարժվում են, սակայն միայն ուղղահայաց հարթության մեջ: Ռուսական շարժիչների ծայրափողակները շարժվում են երկու հարթություններում էլ, և ոմանք սա համարում են մեծ առավելություն:

ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ռազմական փորձագետ

Խորագիր՝ #43 (959) 1.11.2012 – 7.11.2012, Ուշադրության կենտրոնում, Ռազմական


07/11/2012