Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱԿԱՆ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԸ՝ ԸՆԴԴԵՄ ՊԵՐՈՒԱՑԻ ՊԱՐՏԻԶԱՆՆԵՐԻ



Մարտ ամսին Պերուի կառավարությունը ռուսական ևս երկու Ми-35 ուղղաթիռ կգնի` թմրանյութերի վաճառքով զբաղվողների և «Փայլող ճանապարհ» կազմակերպության պարտիզանների դեմ պայքարելու համար: Անցյալ տարի կառավարությունը ձեռք էր բերել ռուսական վեց Ми-17 տրանսպորտային և երկու Ми-35 մարտական ուղղաթիռ: Վերջիններս սպառազինված են հրանոթով և ունեն կրակային մեծ հզորություն:
Նոր ուղղաթիռները կարող են վճռորոշ դեր խաղալ կառավարական ուժերի՝ հաղթանակի հասնելու գործում, քանի որ մարտավարական առավելություն են ապահովում դժվարանցանելի ջունգլիների և լեռնային պայմաններում:
Պարտիզանների դեմ պայքարը Պերուում սկսվել է 1980թ., որին ցայսօր զոհ է գնացել շուրջ 70 հազար մարդ: 1990-ականների կեսերին պարտիզանները մեծ կորուստ են կրել ու ճնշվել, բայց շարունակում են ակտիվ պայքարը երկրի հարավ-արևելքի ջունգլիներում:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


23/02/2011