Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՄՐԱՑՆՈՒՄ Է ԿՈՒՐԻԼՅԱՆ ԿՂԶԻՆԵՐԸ



Ակնկալվում է, որ Ֆրանսիայում Ռուսաստանի պատվերով կառուցվելիք «Միստրալ» դասի չորս ռազմանավերը, որոնցից երկուսը Ռուսաստանը կստանա 2014-15թթ., օգտագործվելու են Կուրիլյան կղզիների պաշտպանության նպատակով:
Բացի դրանից, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի կարգադրությամբ, Կուրիլյան կղզիներում տեղակայված ռուսական զորքը համալրվելու է ամենաարդիական սպառազինությամբ: Մոսկվան Կուրիլներ կուղարկի, մասնավորապես, կարճ և երկար հեռահարության հակահրթիռային պաշտպանության համակարգեր, ներառյալ «Ս-400 Տրիումֆ»:
Հիշեցնենք, որ «Միստրալների» կառուցման վերաբերյալ պայմանագիրը Ֆրանսիայի հետ կնքվեց այս տարվա հունվարի 25-ին: Այդ դասի ռազմանավը կարող է կրել 16 ուղղաթիռ, 4 դեսանտային նավ, 70 զրահամեքենա և 450 զինվոր:
Հետաքրքիր է, որ Ռուսաստանը մտադիր չէ խզել ռազմական համագործակցությունը Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ոչ մի երկրի հետ, այդ թվում և Ճապոնիայի: Այս մասին փետրվարի 21-ին հայտարեց ՌԴ պաշտպանության նախարարության աղբյուրը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


24/02/2011