ԱՐՔԱՅԻ ԼՐՏԵՍԱԿԱՆ ԱՆՑՅԱԼԸ
Պոնտոսի արքա Միհրդատ 6-րդ Եվպատորը (Մեծ) գահ է բարձրանում 11 տարեկանում։ Նրա մայրը մի քանի անգամ փորձում է սպանել որդուն, ու վերջինս ստիպված փախչում է լեռները, զբաղվում որսորդությամբ, իսկ հետո գալիս քաղաք ու ծպտվելով ծառայության է անցնում քարավանատերերի մոտ։ 14 տարեկանում Միհրդատ Եվպատորը տիրապետում էր 22 (!) լեզուների և քարավանի հետ ոտքի տակ էր տվել համարյա ամբողջ Փոքր Ասիան։ Նա պրոֆեսիոնալ հետախույզի նման ուսումնասիրում էր տեղացիների սովորույթները, բարքերը, ճշտում նրանց ռազմական ներուժը, պարզում իշխանավորների ուժեղ ու թույլ կողմերը, հիշողության մեջ ամրագրում զորքերի տեղաշարժի համար նպաստավոր ճանապարհները, ծանոթանում բոլոր ամրոցներին ու դրանց պաշտպանական հնարավորություններին։ Բացի դրանից, բոլոր քաղաքներում նա ձեռք էր բերում հավատարիմ ընկերներ, որոնք հետագայում դառնում են նրա լրտեսները։
Խորագիր՝ #48 (964) 6.12.2012 – 12.12.2012, Պատմության էջերից