ՄՈՆԹԵԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
2012թ նոյեմբերի 25-ին կլրանար հայ ժողովրդի լեգենդար հերոս, ՀՀ և Արցախի ազգային հերոս Մ. Մելքոնյանի 55 ամյակը…
Մարդաշատ էր նրա անունը կրող Արարատի մարզի Զորակի միջնակարգ դպրոցը:
Պատվավոր հյուրերի ներկայությունը բարձրացրել էր մանկավարժների և աշակերտների տրամադրությունը: Նրանք հպարտ էին, որ հյուրընկալել էին գեներալներ Արկադի Տեր-Թադևոսյանին, Աստվածատուր Պետրոսյանին, Ստեփան Միրզոյանին, Մ. Մելքոնյանի մարտական ընկերներ Հրայր Կարապետյանին, Հովսեփ Հակոբյանին, Մարտիրոս Ժամկոչյանին, Ֆրանսիայի «Հայ մարտիկների օժանդակության մարմին» կազմակերպության ներկայացուցիչներ պարոն Գրիգորին և պարոն Միքայելին: Ներկա էին Արարատի փոխմարզպետ Սամվել Ավետիսյանը և այլ պաշտոնատար անձինք, Արցախյան հերոսամարտի մասնակիցներ:
Ոգևորությունը թևածում էր դպրոցի դահլիճում: Աշակերտները իրենց սրտի ջերմ խոսքերն էին արտասանում, երգում, պարում:
Միջոցառումն անցավ բարձր մակարդակով: Աշակերտները ներկայացրին Մոնթեի անցած հերոսական ուղին, նրա անմնացորդ նվիրումը իր ժողովրդին, հայրենիքը սիրելու հարազատ հողը պաշտպանելու նրա պատգամները:
Հուզմունքը և ուրախությունը միախառնվել էին: Լեփ-լեցուն դահլիճը թնդում էր ծափահարություններից:
Միջոցառումը մեկ անգամ ևս ապացուցեց, որ դժվար է հաղթել Մոնթե Մելքոնյանի նման հերոսներ ծնող ժողովրդին:
Փառք քեզ, քաջ Մոնթե,
Փառք քեզ հավիտյան…
Խորագիր՝ #49 (965) 13.12.2012 – 19.12.2012, Բանակ և հասարակություն