ՀԱՐՑԻՆ Ի ՊԱՏԱՍԽԱՆ
-Բերանդ ինչ գալիս է` ասում ես։
-Բերանիս տերը ես չեմ, լեզուս է։
♦♦♦
-Բավական չեղա՞վ այդքան քծնես։
-Բա այսքան տարիների փորձս ի՞նչ անեմ։
♦♦♦
-Գեղ կանգնի՝ գերան կկոտրի։
-Գերան պետք չէ, թող գազի գինը կոտրի։
♦♦♦
-Մեր ժողովին ակադեմիայի վիցե պրեզիդենտն էր եկել։
-Իա՜, վեցն էլ եկե՞լ էին…
♦♦♦
-Էդ սրիկային հենց հենց կաշառք ուտելիս բռնեցին։
-Բա ուտելիս մարդուն կխանգարե՞ն…
♦♦♦
-Դու ծխախոտդ թանկ ես վաճառում։
-Սրա թույնը շատ դանդաղ է սպանում։
♦♦♦
Երեխաներիդ այդքան երես մի տուր։
-Ախր, ուրիշ բան չունեմ տալու։
♦♦♦
-Հայրս պրոֆեսիոնալ կոշկակար է։
-Իա՜, կոշկակարի պրոֆեսորն էլ կա՞…
♦♦♦
-Ես կանգնած եմ կոտրած տաշտակի առաջ։
-Լավ է, դու դեռ կոտրած տաշտակ ունես…
♦♦♦
-Ինչո՞ւ է օձն իր տաքացնողին կծում։
-Նրանից հիմար մարդ որտեղի՞ց գտնի։
♦♦♦
-Հալալ քրտինքով հացդ կեր։
-Հրեն ուտելիս քրտնում եմ…
♦♦♦
-Էս ի՜նչ գեղեցիկ հարսի շոր ունես։ Թող խերով լինի։
-Խերով է, խերով. երեք անգամ սրանով հարս եմ գնացել…
♦♦♦
-Փաստերը քո օգտին չեն խոսում։
-Թողեք նրանց ես խոսեցնեմ։
♦♦♦
-Սեղանի թենիս սիրո՞ւմ ես։
-Այո, ինչ էլ դնեն սեղանին` սիրելի է…
ՀՐԱՆՏ ՀՈՐԻԶՈՆ
Խորագիր՝ #51 (967) 27.12.2012 – 2.01.2013, Հոգևոր-մշակութային