ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՍԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ
Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով, որին մասնակցել են 30 մարզական լրագրողներ, հանրապետության լավագույն մարզիկ է ճանաչվել Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր և Եվրոպայի բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է նույնպես լոնդոնյան օլիմպիական խաղերի մասնակից բրոնզե մեդալակիր ըմբիշ Արթուր Ալեքսանյանը։ Երրորդը լոնդոնյան օլիմպիադայի բրոնզե մեդալակիր ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանն է։ ՈՒժեղագույն քառյակը եզրափակում է շախմատի օլիմպիական խաղերի եռակի հաղթող ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի ուժեղագույն շախմատիստների եռյակը եզրափակող Լևոն Արոնյանը։ Հինգերորդ տեղում հրաձիգ Երջանիկ Ավետիսյանն է, վեցերորդում `ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը։ 7-րդը շախմատային օլիմպիադայի եռակի հաղթող Վլադիմիր Հակոբյանն է, մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը 8-րդն է։ Լավագույն տասնյակի իններորդ հորիզոնականում թայեքվոնդոիստ Արման Երեմյանն է: Լավագույն տասնյակը եզրափակել է սամբիստ Վաչիկ Վարդանյանը։
Խորագիր՝ #01 (968) 10.01.2013 – 16.01.2013, Մարզաշխարհ