ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԵՎՐՈՊԱՆԵՐԸ
ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը 2003թ. հունվարի 22-ին օտարերկրյա լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է.
-Դուք կարծում եք, որ Եվրոպան Գերմանիան ու Ֆրանսիան են։ Ես այդպես չեմ մտածում։ Ըստ իս, դա հին Եվրոպան է։ Եվրոպայի ծանրության կենտրոնը տեղափոխվում է դեպի արևելք։
Այս խոսքից հետո շրջանառության մեջ են դրվում «Հին Եվրոպա» և «Նոր Եվրոպա» (ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի մեջ վերջերս մտած պետությունները») արտահայտությունները։
Սակայն հարկ է նկատել, որ «Հին Եվրոպա» արտահայտությունը օգտագործել է դեռ Նապոլեոն Առաջինը։ 1812թ. դեկտեմբերին Արման դե Կոլենկուրի հետ զրույցում նա ասել է. «Ռուսաստանի դեմ պատերազմը համապատասխանում է Հին Եվրոպայի և քաղաքակրթության՝ ճիշտ հասկացված շահերին»։ Իսկ Ժերմենա դե Ստալի վկայությամբ, Ռուսաստանի դեմ արշավանքից առաջ Նապոլեոնը հաճախ էր կրկնում՝
-Այս հին Եվրոպան ձանձրացրել է ինձ։
Խորագիր՝ #03 (970) 24.01.2013 – 30.01.2013, Պատմության էջերից