ԵՂԵՔ ՄԵՐ ԽԱՂԱՂ ՕՐԵՐԻ ՏԵՐՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆԸ
Որդիս՝ Մամիկոն Վարդանյանը, 2012թ. նոյեմբերին մեկնեց զինվորական ծառայության։ Դեկտեմբերի 22-ին առիթ ունեցա ներկա գտնվելու որդուս զինվորական երդման արարողությանը։ Չեմ կարող նկարագրել հուզմունքս ու հիացմունքս՝ տեսնելով մեր զինվոր որդիների հպարտ ու արժանապատիվ կեցվածքը։ Ավելորդ է նշել մայրական անհանգստությանս, մտահոգությանս մասին։ Բայց ամեն ինչ սեփական աչքերով տեսնելուց հետո հասկացա, որ մեր որդիները շատ հուսալի և հոգատար ձեռքերում են։ Մայրական երախտագիտությունս ու խորին շնորհակալությունս եմ հայտնում զորամասի հրամանատարությանը, ամբողջ սպայական կազմին՝ սրտացավ և ջերմ վերաբերմունք դրսևորելու համար։ Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհավորել բոլորին՝ Բանակի օրվա կապակցությամբ։ Թող մեր հայոց աշխարհում մշտամնա խաղաղություն լինի, և հայ զինվորն ու զինվորականը լինեն մեր խաղաղ օրերի տերն ու պաշտպանը։
Մայրական ջերմ մաղթանքներով՝
ԱՍՅԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ