Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀ



Հայաստա՛ն աշխարհ, դու քարե ամրոց,

Գիտելիքների ու մշակույթի դու անմար հնոց,

Շուրջդ ազգեր են օտարալեզու եւ ոչ հուսալի,

Սակայն դու ունես Հայկական բանակ խրոխտ, պանծալի։

Զինվորդ ունի հաղթական ոգի եւ ուժեղ բազուկ,

Պայքարդ ազնիվ, մտքերդ մաքուր, խոսքերդ կտրուկ։

Սահմանին կանգնած զինվորդ խիզախ իր դիտակետից,

Հսկում է հողդ, վայրագ ոսոխի անարգ քայլերից։

Թող հզորանաս ու հարատեւես, մնաս դարեդար,

Բանակդ անպարտ, մարտիկդ անվախ, կամքդ բարերար,

Աստված քեզ սատար,

Հայաստա՛ն աշխարհ։

ԳՈՀԱՐ ՆԱԶԱՐՅԱՆ
Զորամասի գրադարանի վարիչ

Խորագիր՝ #04 (971) 31.01.2013 – 6.02.2013, Հոգևոր-մշակութային


31/01/2013