«Տ-95» ՏԱՆԿԸ
Ռուսական նոր Տ-95 մարտական տանկն ունի անխոցելի աշտարակ, հետախուզման էլեկտրոնային միջոցներ և էլեկտրամագնիսական զրահ: Զանգվածը կշռում է 30-50 տոննա: Նորագույն մարտական մեքենան հագեցած է ժամանակակից ռադիոէլեկտրոնային սարքավորումներով, որի մեջ մտնում է նաև ռադարը: Հրանոթի առանձնահատուկ ուրվագիծը նրան պատերազմի ժամանակ առավելություն է տալիս ցանկացած տիպի այլ մարտական մեքենաների հետ դիմակայություններում: Թիրախային տեղեկատվությունը ստացվում է օպտիկական, ինֆրակարմիր և ջերմային ալիքների միջոցով, որն իր մեջ ներառում է նաև լազերային հեռաչափ և ռադիոտեղորոշիչ կայան:
Անձնակազմը` բաղկացած 1-3 հոգուց, գտնվում է հատուկ զրահապատ պատիճում, որն առանձնանում է աշտարակից, որտեղ գտնվում են զինամթերքն ու կրակային միջոցները: Կրակային միջոցները գտնվում են փոքր աշտարակի վրա, ինչը զգալիորեն փոքրացնում է Տ-95-ի ուրվագիծը՝ դարձնելով առավել աննկատ մարտադաշտում: Բացի այդ, այն զգալիորեն բարելավում է անձնակազմի անվտանգությունը` մարտական բաժանմունքից անձնակազմին զատելով զրահապատ ցանցով: Արկի դիպչելու ժամանակ պայթյունի ողջ ուժն արտաքսման վահանակի միջոցով բարձրանում է տանկի վերին հատված, ինչի շնորհիվ էլ անձնակազմը մնում է անվնաս: Զրահատեխնիկան իր մեջ ունի ժամանակակից համակարգչային միջոցներով գործողությունների կառավարում:
Բացի դրանից, գործում է նաև մեխանիկական եղանակով տեխնիկայի կառավարում, ինչը հնարավորություն է տալիս մարտական մեքենային համակարգչային միջոցի շարքից դուրս գալու դեպքում ևս կատարել մարտական խնդիրները:
ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԸ:
Հրանոթի տրամաչափը 125-152 մմ է, արկը հրանոթով արագություն է հավաքում մագնիսական դաշտով:
Զուգորդված հրանոթ – 7,62 մմ գնդացրով:
Հեռակառավարվող զենիթային տեղակայում- նոր 12,7 մմ տրամաչափ ունեցող ԽՏՐՊ գնդացրով:
Ունի կառավարվող հրթիռներ:
Տանկն ունի ակտիվ պաշտպանիչ միջոցներ (Արենա) – այն իրենից ներկայացնում է պայթուցիկներից պատրաստված ափսե, որն ամրապնդում է մեքենայի պաշտպանությունը: Երբ արկը դիպչում է այդ ափսեներից մեկին, վերջինս պայթում է և արկի կրակի ուժը հեռացնում է մեքենայից:
Այս տանկն ունի հակատանկային օպտիկա-էլեկտրոնային հրթիռային համակարգ:
Տ-95-ի հրանոթն ուղիղ նշանառությամբ կարող է խոցել 5 կմ և ավելի հեռավորության վրա գտնվող նշանակետը:
Բացի Տ-95-ից, նման կրակային հնարավորություն ոչ մի այլ երկրի տանկ չունի:
ՏԵԽՆԻԿԱ-ՏԱԿՏԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Երկարությունը – 6998 մմ
Երկարությունն ուղիղ հրանոթով- 10183 մմ
Լայնությունը – 3150 մմ
Բարձրությունը – 2845 մմ
Կլիրենս – 450 մմ
Քաշը – մոտ 50 տոննա
Անձնակազմը – 3 հոգի
Շարժիչը – Դիզելային, ավելի քան 1500 ձիաուժ հզորությամբ, որն ունի հզորությունը ևս 1500 ձիաուժով ուժեղացնելու հնարավորություն
Արագությունը ճանապարհին – ավելի քան 75 կմ/ժ
Արագությունն այլ վայրերում – 50 կմ/ժ
Գրունտային ճնշումը – մոտ 0,9 կգ / սմ2
Սպառազինության գլխավոր
տեսակներն են – 125-152 մմ տրամաչափի հրանոթն ու
7,63 մմ տրամաչափի գնդացիրը
Հեռակառավարվող զենիթային
տեղակայում – նոր 12,7 մմ տրամաչափի ԽՏՐՊ գնդացրով
Զինամթերք – ոչ պակաս քան 36 կրակոց
Ռազմամթերքի տեսակները- զրահային և բեկորային արկեր, ինչպես նաև լազերային խոցման զենք
Ունի զրահային և բեկորային արկերից պաշտպանող համակարգ:
Պատրաստեց ՍԱՐԳԻՍ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ
Խորագիր՝ #06 (973) 14.02.2013 – 20.02.2013, Ռազմական