Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ԿԱՎԵԼԱՑՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ



Հնդկաստանի կառավարությունը որոշում է կայացրել շուրջ 25 տոկոսով ավելացնել 2011-2012թթ. ռազմական բյուջեն` հասցնելով 12.4 միլիարդ դոլարի: Ծախսերի մեծ մասը կուղղվի նախկինում սկսված նոր սպառազինության և ռազմական տեխնիկայի նախագծման ծրագրերի ավարտմանն ու միջազգային պայմանագրերով սահմանված գնումների կատարմանը: Մնացած մասով զենքի ձեռքբերման նոր պայմանագրեր կկնքվեն:
Ներկայումս Հնդկաստանն իրականացնում է սպառազինության արդիականացման ծրագիր, որի ֆինանսավորման ծավալը մինչև 2016թ. կկազմի 200 միլիարդ դոլար: Այդ ծրագրի շրջանակներում պարբերաբար միջազգային մրցույթներ են անցկացվում սուզանավերի, անօդաչու թռչող սարքերի, կործանիչների, հարվածային և տրանսպորտային ուղղաթիռների և այլ նմուշների գնման նպատակով:

Խորագիր՝ Նորություններ


24/02/2011