ԶԻՆՎՈՐԻՆ
Փառք ու պատիվ քեզ, հա՛յ զինվոր
Ցանկանում եմ լինես ուժեղ ու հզոր,
Թող երբեք ոչինչ քեզ չթուլացնի,
Մարմինդ ու հոգիդ դու ամուր պահիր։
Առողջություն ու համբերություն,
Քավություն ու տոկունություն եմ
Քեզ սրտանց մաղթում։
Այս երկու տարին թող այնպես անցնի,
Ինչպես րոպեն աննկատ,
Բայց թող տարիներն այդ
Քեզ տան մեծ խրատ։
Կարոտը, ճիշտ է, քո սրտի մեջ է,
Ու ամեն րոպե քեզ հիշեցնում է
Ծնողներիդ, հարազատներիդ ու ընկերներիդ,
Իսկ սրտիդ խորքում`
Սիրած աղջկան։
Նրանք հանգիստ, հանգիստ կքնեն,
Չէ՞ որ դու ես սահմանը հսկում
Ու մեզ պաշտպանում։
Իսկ Աստված քեզ, քեզ թող պաշտպանի,
Հույս ու հավատ թող պարգևի
Եվ առողջ ու անփորձանք տուն վերադարձնի։
ԱՆԻ ԱՎԱԳՅԱՆ
Խորագիր՝ #06 (973) 14.02.2013 – 20.02.2013, Հոգևոր-մշակութային