Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԶԳԻ ՈՐԴԻ՝ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ



Դու, հա՛յ զինվոր, քաջ ու բարի,
Արթուն պաշտպանը մեր երկրի,
Եղի՛ր հպարտ ու մի՛շտ արի,
Ու տա Աստված դեռ բյուր տարի։

Միշտ ճանապարհ, ուղի ունես,
Շատ են դրանք, դեռ կտեսնես,
Նախիջևան, Ուտիք, Արճեշ,
Հետ բերելու շատ գործ ունես։

Մեր տունն է սա բյուր դարերով,
Քայլի՛ր առաջ խրոխտ քայլով,
Սիրի՛ր նրան անվերջ սիրով,
Հպարտացի՛ր քո մայր հողով։

Ինչպես կաղնին, վեհ, անսասան,
Կանգնի՛ր հպարտ, ձիգ, առնական,
Եղի՛ր հզոր ու միշտ անպարտ,
Ազգի որդի՝ հայոց բանակ։

ՔԱՋԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆ
Արարատի մարզ, գ. Սուրենավան

Խորագիր՝ #06 (973) 14.02.2013 – 20.02.2013, Հոգևոր-մշակութային


14/02/2013