ՕԴԱՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ (ՕՏՊ) ԶՈՐՔԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՆՈՐ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՅՈՒՐԱՑՈՒՄԸ
«Օդատիեզերական պաշտպանության (ՕՏՊ) զորքերը 2013 թվականին կշարունակեն սպառազինության ու ռազմական տեխնիկայի նոր նմուշների յուրացումը»,- նշվում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տեղեկատվության և մամլո ծառայության վարչության հաղորդագրությունում։ ՀՕՊ-ի և հակահրթիռային պաշտպանության զորամիավորումները այս տարի կհամալրվեն «Панцирь-С» նոր զենիթահրթիռահրանոթային համալիրների մարտկոցով և «Триумф» C-400 զենիթահրթիռային համալիրների գնդային լրակազմերով։
2013 թվականին Պլեսեցկ տիեզերակայանում պլանավորվում է իրականացնել «Անգարա» տիեզերական հրթիռային նոր համալիրի թռիչքային փորձարկումներ և կատարել «Անգարա» թեթև դասի հրթիռ-կրիչի առաջին արձակումը։ «Անգարա» տիեզերական հրթիռային համալիրի շահագործումը հնարավորություն կընձեռի 100%-ով ապահովելու Ռուսաստանի Դաշնության տարածքից ռազմական նշանակության տիեզերական սարքերի արձակումը։
2013 թվականի առաջին եռամսյակում մարտական հերթապահություն կստանձնի «Воронеж» նոր սերնդի ևս մեկ ռադիոտեղորոշիչ կայան։ Իրկուտսկի մարզում կավարտվի «Воронеж-М» ռադիոտեղորոշման կայանի երկրորդ հերթի շինարարությունը, որից հետո փորձարարամարտական հերթապահությունն այդ կայանը կանցկացնի լրիվ կազմով։
Խորագիր՝ #07 (974) 21.02.2013 – 27.02.2013, Ռազմական