Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲՈԻՆԳԸ ՀԱՂԹԵԼ Է



Ամերիկյան «Բոինգ» ավիաշինական կոնցեռնը հաղթող է ճանաչվել ԱՄՆ ռազմաօդային ուժերի համար նոր սերնդի լիցքավորող ինքնաթիռների մատակարարման նպատակով հայտարարված մրցույթում: Մրցույթին մասնակցում էր նաև եվրոպական ԵԱԴՍ ընկերությունը: «Բոինգը» պայմանագիրը կնքելուց հետո կստանա 3,5 միլիարդ դոլար՝ մինչև 2017թ. 18 ինքնաթիռ նախագծելու և արտադրելու համար: Մրցույթը հայտարարվել էր 2009թ.։ Հետաքրքիր է, տեղեկատվության արտահոսքի հետեւանքով երկու ընկերություններն էլ տեղեկացել էին միմյանց գնային առաջարկների և նախագծերի գնահատականների մասին:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


25/02/2011