ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌԱՋԻԿԱ 15 ՏԱՐՈՒՄ
Մինչև 2030թ. ռուսական բանակի զարգացման ուղղություններն օրերս ներկայացրել է ՌԴ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովը: Նրա խոսքով, 2014թ. կսկսվի նոր սերնդի ուսումնական կենտրոնների ստեղծումը ցամաքային և օդադեսանտային զորքերի համար, որտեղ զինծառայողներին նախապատրաստելու են «ցանկացած հակամարտության՝ ցանկացած տարածաշրջանում»:
Մինչև 2025թ. ավարտվելու է օդատիեզերական պաշտպանության (ՕՏՊ) համակարգի ձևավորումը: ՕՏՊ-ի բրիգադները համալրվելու են «Ս-500» համակարգերով: Հրթիռային բոլոր բրիգադները վերազինվելու են «Իսկանդեր» համալիրներով, իսկ բանակը` ռուսական արտադրության անօդաչու թռչող սարքերով: Գնվելու և արդիականացվելու է ավելի քան 200 ռազմատրանսպորտային ինքնաթիռ: 2020թ. արդիական սպառազինության մասնաբաժինը ԶՈՒ-ում կազմելու է 70-100 տոկոս:
Վ.Գերասիմովի խոսքով, մոտ ժամանակներս կսկսվի որակապես նոր հետախուզական-տեղեկատվական համալիրների, տեղեկատվական դիմակայության միջոցների, նոր սերնդի խորջրյա համակարգերի ստեղծումը, ինչպես նաեւ յուրացվելու են հիպերձայնային արագությունները:
ԱՏՈՄ ՅԱՎՐՈՒՄՅԱՆ
Խորագիր՝ #09 (976) 7.03.2013 – 13.03.2013, Ռազմական