ԶԻՆՎՈՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ
«Սիրելի՛ աշակերտներ, անչափ ուրախացանք եւ մի փոքր էլ հուզվեցինք` ստանալով ձեր նամակը: Մենք մշտապես կապ ենք պահում մոտակա դպրոցների աշակերտների հետ, փորձում օգտակար լինել նրանց: Մեզ նաեւ հաճախ են այցելում մայրաքաղաքի դպրոցների աշակերտները: Գուցե մի օր էլ բախտ վիճակվի ձեզ հյուրընկալելու մեր զորամասում, որտեղ դուք ավելի լավ պատկերացում կկազմեք զինվորական առօրյայի մասին:
Այսօր հայ զինվորին առավել քան անհրաժեշտ է զգալ, որ ինքը սիրված եւ գնահատված է իր հայրենակիցների կողմից: Իմ եւ ծառայակից ընկերներիս անունից, որոնցից շատերն այս պահին հսկում են հայրենիքի սահմանները, ուզում եմ շնորհակալություն հայտնել այն հավատի եւ վստահության համար, որ դուք տածում եք մեր նկատմամբ: Մենք խոստանում ենք պատվով ծառայել հայրենիքին, փոխարենը ձեզանից խնդրում եւ ակնկալում ենք, որ լավ սովորեք: Հիշեք, որ մեր հայրենիքին այժմ եւ միշտ կիրթ զինվորներ ու քաղաքացիներ են պետք:
Ձեր պաշտպան զինվոր` շարքային Արման Ղարիբյան»:
Խորագիր՝ #10 (977) 14.03.2013 – 20.03.2013, Բանակ և հասարակություն