Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՕԳՆԱԿԱՆ



Տիգրանակերտի Քիլիս բնակավայրից են սերում Բյուզանդ եւ Մաքրուհի Շիլգեւորգյանները։ Եղեռնից հետո դեգերել են աշխարհով մեկ, հանգրվանել Լոս Անջելես քաղաքում, որտեղ էլ հայրենիքի կարոտով աչքերը փակեց ընտանիքի հայրը։ Ու հիմա հայրենիքում է Մաքրուհի մայրիկն իր որդու՝ Ավետիսի հետ։ Ավետիսն արդեն մի քանի անգամ եղել է Արցախում, մասնակցել զոհվածների հուշարձանի բացմանը։ Այս անգամ նա եկել է օգնության ձեռք մեկնելու զոհվածների ընտանիքներին, որոնց թվում էին զոհված ազատամարտիկ Հրաչյայի Արսեն, Մանուկ, Մուշեղ տղաները։ Արծվաքարում նրանց դիմավորում են զոհվածի հարազատները։ Առաջին անգամ են հանդիպում զոհվածի Օֆիկ մայրն ու ամերիկաբնակ Մաքրուհի մայրիկը։ Հուզիչ էր հայ մայրերի հանդիպումը՝ փաթաթվել են իրար ու լալիս են։ Լալիս է Օֆիկ մայրը. «Մաքրուհի քույրիկ, իմ որդին սրբի տված էր, բամբակի մեջ էի պահել, գնաց թուրքի գնդակից»։ Աչքերն է սրբում Մաքրուհի մայրիկը, երեւի հիշում է իր Բյուզանդ ամուսնուն, հարազատներին, որոնց կոտորեցին թուրքերը, որոնք մնացին գաղթի ճամփին։ Հայ մայրերը լալիս են ու իրար մխիթարում. «Լավ կլինի, Աստված մեզ օգնական»։

Խորագիր՝ Հոգևոր-մշակութային


14/03/2013