Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄԸ ՀԱՄԱԶՈՐԱՅԻՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ



Սկիզբը՝ նախորդ համարներում

Զինվորական-սոցիալական աշխատանքի հիմնական գործառույթներն են՝

1. Կազմակերպչական /գործնական/:

2. Պաշտպանական:

3. Խորհրդատվական:

4. Կազմակերպչական /մեթոդական/:

Զինվորական-սոցիալական աշխատանքի հիմնական խնդիրներն են

1. Զինծառայողների, զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների, քաղաքացիական անձնակազմի սոցիալական երաշխիքների ապահովումը:

2. Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ դաշնային օրենքների նախագծերում առաջարկությունների և միջնորդությունների մշակումը:

3. Հրամանատարներին, շտաբներին, դաստիարակչական աշխատանք իրականացնող մարմիններին սոցիալական հարցերով խորհրդատվական օգնություն ցուցաբերելը:

4. Զինվորական կոլեկտիվներում սոցիալական հարցերով կազմակերպչական-մեթոդական գործունեություն իրականացնելը:

5. Զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների և քաղծառայողների սոցիալական պաշտպանվածության վիճակի հետազոտությունը:

6. Պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ զինծառայողների, զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների, քաղաքացիական անձնակազմի սոցիալական պաշտպանվածության հարցերով համագործակցությունը:

Զինվորական սոցիալական աշխատանքի օբյեկտներն են՝

1. Սպաները և ենթասպաները (միչմանները):

2. Պայմանագրային զինծառայողները:

3. Պարտադիր ժամկետային ծառայության զորակոչված զինծառայողները:

4. Զինծառայողների ընտանիքները:

5. Քաղաքացիական անձնակազմը:

6. Պատերազմի և զինված ուժերի վետերանները:

7. Արտոնություններից օգտվող անձինք (աֆղանական պատերազմի, չեռնոբիլյան աղետի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցներ և ուրիշներ):

Զինվորական սոցիալական աշխատանքի սուբյեկտներն են

1. Հրամանատարները, շտաբները:

2. Զինվորական կառավարման մարմինները:

3. Զինված ուժերի սոցիալական կառույցները:

4. Հասարակական կազմակերպությունները (սպայական ժողովներ, զինծառայողների ընտանեկան խորհուրդներ և այլն):

5. Արհմիութենական կազմակերպությունները:

6. Պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինները:

7. Իրավապաշտպան մարմինները:

Զինծառայողներին, զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների, քաղաքացիական անձնակազմի սոցիալական պաշտպանության աշխատանքի մեխանիզմը ներառում է գործունեության երեք տեսակ.

1. Հիմնարար գործունեություն (օրենքների և նորմատիվ ակտերի կատարելագործում, որոնք առնչվում են վերը նշված անձանց սոցիալական պաշտպանությանը),

2. Կազմակերպչական գործունեություն (հրամանատարների, զինվորական կառավարման մարմինների պաշտոնատար անձանց, սոցիալական բնագավառի աշխատակիցների, հասարակական կազմակերպությունների աշխատանքի կատարելագործում),

3. Գործնական աշխատանք (զինվորական սոցիալական աշխատանքի մեթոդների կատարելագործում՝ ուսումնասիրություն, վերլուծություն, ամփոփում, կանխատեսում, պլանավորում, օգնության ցուցաբերում, առաջարկությունների մշակում և այլն):

Զինվորական-սոցիալական աշխատանքի

բովանդակությունը և իրականացման ձևերը

ա. Սոցիալական աշխատանքի ձևերն են

-զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության բարելավման իրավական նորմերի մշակում,

-զինծառայողների սոցիալական վիճակը որոշելու նպատակով սոցիոլոգիական հետազոտության անցկացում,

-զինծառայողների, զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների, քաղաքացիական անձնակազմի սոցիալական պաշտպանության հարցերի լուծման ուղղությամբ առաջարկների մշակում,

-անհատական աշխատանք,

-արհմիութենական կազմակերպությունների, զինվորականների ընտանիքների ժողովների անցկացում,

-զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների, ԶՈՒ վետերանների, քաղաքացիական անձնակազմի սոցիալական հարցերով բողոքների և դիմումների քննարկում:

բ. Սոցիալական աշխատանքի բովանդակությունը

1. Զորամասերի տեղակայման վայրերում սոցիալական ոլորտի զարգացման կանխատեսում:

2. Զորացրված զինծառայողների, քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանությանն առնչվող որոշումների իրականացման աշխատանքների մշակում: Տեղական կառավարման մարմիններում զինվորական ծառայությունից զորացրված զինծառայողների, քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական կարգավիճակի վերաբերյալ մշակվող օրենսդրական ակտերում փոփոխությունների առաջարկների առաջադրում:

3. Զինվորական իրավապահ մարմինների, ներքին ստուգիչ հանձնաժողովների, հասարակական կազմակերպությունների հետ համատեղ անցկացվող ստուգումներին մասնակցություն, օրենքների և այլ օրենսդրական ակտերի համաձայն զինծառայողների սոցիալական կարգավիճակի սահմանում:

4. Պետության կողմից տրամադրվող զինծառայողների պարտադիր սոցապահովագրման հարցերին ակտիվ մասնակցություն:

5. Հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության և ընկերակցության կոորդինացում:

6. Զորացրված զինծառայողների, քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների ներկայացուցիչ պետական, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների հետ համագործակցություն:

ՌԴ ԶՈՒ գնդային օղակում 1995 թվականից ներդրված է «Սոցիալական աշխատանք և իրավախախտումների կանխարգելում իրականացնող սպայի» պաշտոն: Թե ի՞նչ գործառույթ է իրականացնում այս պաշտոնում նշանակված սպան, պարզենք պարտականությունների ուսումնասիրմամբ:

Շարունակելի

Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ
գնդապետ

Խորագիր՝ #14 (981) 11.04.2013 – 17.04.2013, Սոցիալ-իրավական


11/04/2013