ՃՇՏՈՒՄ
Մարտի 22-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մեծ հանդիսավորությամբ կայացավ մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ազատամարտի ակնառու հերոսներից մեկի` Մերուժան Մարգարյանի հիշատակի, խնկարկման երեկոն: Երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության տեսակետից շատ կարեւոր այս ձեռնարկի մասին պատմեցին հանրապետական ԶԼՄ-ներից շատերը, այդ թվում սիրված ու սպասված «Հայ զինվորը»:
Կամենում ենք մի փոքրիկ ճշտում կատարել. Շուշիի մասնաճյուղի անվանակոչության միտքը ամենայն հավանականությամբ արդյունք է ռեկտորի հետեւյալ արտահայտության. «…Այն փաստը, որ այսօր Ստեփանակերտում գործում է Ագրարային համալսարանի մասնաճյուղը, որը շուտով կտեղափոխվի Շուշի, արդյունք է Արցախի ազատության համար զոհված յուրաքանչյուր հայորդու նվիրումի: Այն լավագույն հուշարձան է բոլոր զոհված ազատամարտիկներին, մեզ համար հատկապես` Մ. Մարգարյանին»,-որից չի հետեւում, որ Շուշիի մասնաճյուղը կկրի նրա անունը:
ՀԱԱՀ լրատվության բաժին
Խորագիր՝ Բանակ և հասարակություն