ՆԱԽԱԳԱՀ Բ. ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՊԲ ՄԻ ՇԱՐՔ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին ներկա է գտնվել հանրապետության արեւելյան մասում անցկացվող պաշտպանության բանակի մի շարք ստորաբաժանումների մարտական զորավարժություններին:
Նախագահը կարեւորել է նման միջոցառումների անցկացումը` նշելով, որ այն նպաստում է զինված ուժերի մարտունակության բարձր մակարդակի պահպանմանը:
Երկրի ղեկավարն արժեքավոր նվերներ է հանձնել մի խումբ զինծառայողների` զորավարժությունների ընթացքում դրված առաջադրանքների պատշաճ կատարման համար:
Զորավարժություններին ներկա էր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվիրակությունը` պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ:
Խորագիր՝ #15 (982) 18.04.2013 – 24.04.2013, Ազգային բանակ