Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

7-8 ՄՄ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿԸ



Փամփուշտը զենքի ամենակարևոր մասն է: Հզոր ու դիպուկ կրակի համար անհրաժեշտ է ստեղծել ոչ միայն կատարյալ հրացան, այլ նաև կատարյալ փամփուշտ: Ավելին` զենքերը հիմնականում ստեղծվում են փամփուշտների հիման վրա և ոչ թե հակառակը: Ներկայումս տարատեսակ փորձեր են արվում փամփուշտները (հատկապես` դիպուկ կրակի փամփուշտները) փոխարինելու այլ միջոցներով, սակայն դեռ ոչինչ ի զորու չէ փոխարինելու դիպուկ ու հզոր գնդակներին: Դեռևս 18-րդ դարի վերջին մարդը հակված էր ստեղծելու միասնական արդյունավետ ու անվտանգ փամփուշտ, բայց փամփուշտների կատարելագործման մեջ անկյունաքարային դեր ունեցան Առաջին և հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմներն ու հետպատերազմյան շրջանները: Փամփուշտներն այժմ կիրառվում են բոլոր հրաձգային զենքերի համար, դրանք իրենց չափերով, հզորությամբ և նշանակությամբ շատ տարբեր են: Հատկապես մեծ հետաքրքրություն են ներկայացնում դիպուկահարների համար նախատեսված փամփուշտները, որոնք բարձրակարգ գործիքներ են:

Ներկայացվող հոդվածաշարով կառանձնացնենք աշխարհում գործածվող տարբեր չափերի և նշանակության լավագույն փամփուշտները: Որպես առաջին մաս` ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում աշխարհում լայնորեն տարածված 7,62 մմ տրամաչափի ամենահզոր փամփուշտները: Կան հիմնական երեք բնութագրեր, որոնցով առաջնորդվելով կարելի է իրականացնել փամփուշտների դասակարգումը.

♦ գնդակի սկզբնական էներգիա,

♦ գնդակի սկզբնական արագություն,

♦ դիպուկություն:

Գնդակի սկզբնական էներգիան չափվում է ջոուլներով:

Գնդակի սկզբնական արագությունը չափվում է մետր/վայրկյան-ով (մ/վ):

Գնդակի դիպուկությունը ցույց է տալիս որոշակի հեռավորության վրա դրա առավելագույն շեղումը եւ արտահայտվում է սանտիմետրերով (սմ):

Աղյուսակներում ներկայացված է 7-8 մմ տրամաչափի մարտական հրացանի փամփուշտների տասնյակը` ըստ գնդակի էներգիայի, սկզբնական արագության և առավելագույն տրամագծային շեղման:

7-8 մմ տրամաչափի փամփուշտների դասակարգումն

ըստ էներգիայի նվազման

ՓԱՄՓՈՒՇՏԻ ՄՈԴԵԼ ԷՆԵՐԳԻԱ/ջոուլ/ Ստացված միավոր

1) .300 Lapua Magnum 6406 10 ՄԻԱՎՈՐ

2) .30-378 Weatherby Magnum 6340 10 ՄԻԱՎՈՐ

3) .300 Remington Ultra Magnum 5858 9 ՄԻԱՎՈՐ

4) .300 Weatherby Magnum 5726 9 ՄԻԱՎՈՐ

5) .300 Winchester Magnum 5548 9 ՄԻԱՎՈՐ

6) .300 H&H Magnum 5132 8 ՄԻԱՎՈՐ

7) 7mm Remington Ultra Magnum 4992 8 ՄԻԱՎՈՐ

8) 7mm Weatherby Magnum 4965 8 ՄԻԱՎՈՐ

9) 7mm Shooting Times Westerner 4893 8 ՄԻԱՎՈՐ

10) .300 Remington SA Ultra Mag 4855 8 ՄԻԱՎՈՐ

7-8 մմ տրամաչափի փամփուշտների դասակարգումն ըստ

սկզբնական արագության

ՓԱՄՓՈՒՇՏԻ ՄՈԴԵԼ Սկզբնական Ստացված

արագություն, մ/վրկ միավոր

1) .30-378 Weatherby Magnum 1040 10 ՄԻԱՎՈՐ

2) 7mm Remington Ultra Magnum 1013 10 ՄԻԱՎՈՐ

3) .300 Weatherby Magnum 990 9 ՄԻԱՎՈՐ

4) .270 Weatherby Magnum 988 9 ՄԻԱՎՈՐ

5) .270 Winchester 980 8 ՄԻԱՎՈՐ

6) .300 Remington SA Ultra Mag 953 8 ՄԻԱՎՈՐ

7) .300 Remington Ultra Magnum 951 8 ՄԻԱՎՈՐ

8) 7mm Remington Magnum 950 8 ՄԻԱՎՈՐ

9) .300 Lapua Magnum 950 8 ՄԻԱՎՈՐ

10) 7mm Weatherby Magnum 940 8 ՄԻԱՎՈՐ

7-8 մմ տրամաչափի փամփուշտների դասակարգումն ըստ

առավելագույն տրամագծային շեղման

(հեռավորություն` 300 մետր)

ՓԱՄՓՈՒՇՏԻ ՄՈԴԵԼԸ Առավելագույն Ստացված

Տրամագծային միավոր

շեղում/սմ

1) .300 Winchester Magnum 8.2 10 ՄԻԱՎՈՐ

2) .300 Lapua Magnum 11.2 10 ՄԻԱՎՈՐ

3) .300 Remington Ultra Magnum 11.9 10 ՄԻԱՎՈՐ

4) .300 Weatherby Magnum 14 8 ՄԻԱՎՈՐ

5) .280 Remington 14 8 ՄԻԱՎՈՐ

6) 7,92×57 Mauser 14.1 8 ՄԻԱՎՈՐ

7) .30-378 Weatherby Magnum 14.2 8 ՄԻԱՎՈՐ

8) 7,62×54 mm R 15 8 ՄԻԱՎՈՐ

9) 7mm Shooting Times Westerner 16 8 ՄԻԱՎՈՐ

10) 7mm Remington Ultra Magnum 16 8 ՄԻԱՎՈՐ

Ըստ վերը նշված երեք գործոնների` ընդհանրացված միջինով ստացվում է լավագույն հետեւյալ տասնյակը.

ՓԱՄՓՈՒՇՏԻ ՄՈԴԵԼ Ընդհանուր միավոր

.300 Lapua Magnum 28

.300 Remington Ultra Magnum 28

.300 Winchester Magnum 26

.30-378 Weatherby Magnum 26

7mm Remington Ultra Magnum 25

.300 Weatherby Magnum 23

.270 Weatherby Magnum 23

.300 H&H Magnum 22

7mm Shooting Times Westerner 22

7mm Weatherby Magnum 22

10-րդ տեղում 7 մմ տրամաչափի ամերիկյան արտադրության Weatherby Magnum փամփուշտն է, որը ստեղծվել է 1950-ական թվականներին: Փամփուշտն առավելապես օգտագործվում է դիպուկահար կրակի համար: Փամփուշտը լայն տարածում չունի:

9-րդ տեղում 7 մմ տրամաչափի 1979թ. ստեղծված ամերիկյան Shooting Times Westerner որսորդական փամփուշտն է:

8-րդ տեղում 7.62 մմ տրամաչափի H&H Magnum-ն է, որը ստեղծվել է 1937թ.՝ Մեծ Բրիտանիայում: Փամփուշտը նույնպես օգտագործում են որսորդության նպատակով, ունի լայն տարածում:

7-րդ տեղում .270 Weatherby Magnum ամերիկյան արտադրության որսորդական փամփուշտն է` նախագծված 1943թ.:

6-րդ տեղում ամերիկյան 7,6 մմ տրամաչափի Weatherby Magnum-ն է, որը որսորդական փամփուշտ է` նախագծված 1944թ.: Մեծ տարածում ունի Արևմուտքում:

5-րդ տեղում ամերիկյան 7 մմ տրամաչափի Remington Ultra Magnum-ն է, որը ևս լայնորեն կիրառվում է որսորդության ասպարեզում:

4-րդ տեղում 7.62 մմ տրամաչափի ամերիկյան Weatherby ընկերության արտադրած .378 Weatherby Magnum-ն է: Փամփուշտը հիմնականում օգտագործվում է դիպուկահար կրակի համար, սակայն լայն տարածում չունի:

3-րդ տեղում 7.62 մմ տրամաչափի Winchester Magnum-ն է` ստեղծված ամերիկյան Winchester Repeating Arms Company-ի կողմից: Հիմնականում օգտագործվում է դիպուկահար հրացանների համար: Տվյալ տրամաչափի դիպուկահար փամփուշտների մեջ այն ամենատարածվածն է աշխարհում և ամենադիպուկը:

2-րդ տեղում Կանադական արտադրության 7.62 մմ տրամաչափի Remington Ultra Magnum-ն է: Փամփուշտը ստեղծված է մեծ հեռավորությունների վրա դիպուկ կրակի համար: Շատ քիչ տվյալներով է զիջում 1-ին տեղը գրաված փամփուշտին: Թեեւ մեծ տարածում չունի, սակայն լայնորեն կիրառվելու հնարավորությունները օր օրի մեծանում են:

1-ին տեղում 7.62 մմ տրամաչափի Ֆինլանդական Lapua Magnum-ն է: Իր դիպուկ կրակի և հզոր գնդակի շնորհիվ գտնվում է 1-ին հորիզոնականում:

7-8 մմ-ոց փամփուշտները աշխարհում լայն տարածում ունեն, եթե չասենք` ամենատարածվածներն են և ամենակիրառվողները: Նշված տրամաչափի ոչ միջանկյալ փամփուշտները կիրառության քանակով կարող են զիջել միայն 5-8 մմ-ոց միջանկյալ փամփուշտներին, սակայն դրանցից մեկ մակարդակ բարձր են իրենց հեռահարությամբ և հզորությամբ: (Միջանկյալ փամփուշտները, որոնք կիրառվում են աշխարհի հիմնական ինքնաձիգները գործածելիս, իրենց չափերով և այլ տվյալներով վերը բերված տասնյակից փոքր, սակայն ատրճանակների փամփուշտներից մեծ են): Նշված ցուցակում տեղ չեն գտել նույն դասակարգման այնպիսի մարտական փամփուշտներ, ինչպիսիք են ամերիկյան .308 Winchester, ռուսական 7.62x54R, ինչպես նաև ամերիկյան .30-06 Springfield, գերմանական 7.92×57 և այլ փամփուշտներ, որոնք ամենատարածվածներն են, ինչպես եւ՝ չափանիշները բանակների համար, որոնք են անցել Առաջին, Երկրորդ համաշխարհայինները, հիմա էլ բոլոր տեղային պատերազմներում հիմնական կիրառվող զենքի՝ գնդացիրների ու սովորական դիպուկահարների փամփուշտներն են, սակայն իրենց հզորությամբ զիջում են առաջատար տասնյակի նմուշներին, ինչպիսիք, այսպես կոչված, մագնում դասակարգման բարձրակարգ փամփուշտներն են, որոնք ստանդարտ փամփուշտների համեմատ թեեւ քիչ են կիրառվում, սակայն 30-40 տոկոսով ավելի հզոր են:

ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Խորագիր՝ #17 (984) 2.05.2013 – 8.05.2013, Ռազմական


03/05/2013