ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆՆԵՐԸ
Հարգելի խմբագրություն, ձեր թերթի միջոցով շնորհավորում ենք մեր զինվոր որդու` Համազասպ Խաչատրյանի ծննդյան օրը:
-Սիրելի՛ Համազասպ
Սրտանց շնորհավորում ենք քեզ ծննդյանդ օրվա առթիվ։ Ցանկանում ենք քեզ խաղաղ երկինք, քաջառողջություն և ամենայն բարիք։ Հարկ եղած դեպքում զենքդ դիպուկ և հատու թող լինի, իսկ խաչ պատերազմին` ի վեր քո բազկին։ Վճռորոշ պահերին թող քեզ ուղղորդեն իմաստությունը, քո անսահման բարությունը և յուրաքանչյուր քայլիդ համար բարձր պատասխանատվությունը։ Ցանկանում ենք, որ քո և ծառայակիցներիդ համազարկերը լինեն բացառապես ուսումնական, իսկ դժվարությունները կոփեն, ամրացնեն բնավորությունդ, մարզեն միտքդ, հոգիդ ու մարմինդ։ Բարի ծառայություն և բարի վերադարձ, ցանկությունների իրականացում և համբերություն ենք քեզ մաղթում։ Այսօր դու պատիվ ունես անձամբ պաշտպանելու քո նախնիների հողը՝ Լեռնահայաստանը։ Անսահման սիրով ու հպարտությամբ սպասում ենք քո վերադարձին։
Ընտանիքի, մերձավորների և մտերիմների անունից մայրդ` Նունե Սողոմոնյան:
Խորագիր՝ #17 (984) 2.05.2013 – 8.05.2013, Բանակ և հասարակություն