ԻՆՁ ԸՆԴՈՒՆԵՑ ՆԱԽԱՐԱՐԸ
Միակ որդիս, որպես կադրային սպա, ողջ պատերազմի ընթացքում ազնվորեն ծառայել է հայրենիքին։ Սակայն հետո՝ զինադադարից մեկ տարի անց, ընտանեկան եւ առողջական խնդիրների պատճառով ստիպված էր մեկնել արտասահման։
Ինձ մտահոգող հարցերի պատասխանը ստանալու համար խորհուրդ տվեցին դիմել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։
Դիմեցի եւ շնորհիվ նախարարի աշխատակազմի կանոնակարգված աշխատաոճի, նրանց համբերատար ու մարդկային վերաբերմունքի, որը, ինչպես տեսա, ցուցաբերվում էր յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ, ինձ եւս ընդունեց պաշտպանության բազմազբաղ նախարարը։ Եվ, որ ամենակարեւորն է, հարցիս դրական լուծում տրվեց։
Ինձ նմանների եւ բոլոր մայրերի անունից օրհնում եմ մեր բանակը եւ շնորհակալություն հայտնում նախարար Սեյրան Օհանյանին։
Աստված ձեզ պահապան։
ԴՈՆԱՐԱ ԶԱՏԻԿՅԱՆ
ք. Երեւան