ԳՆԴԱՊԵՏ ԱՐՏԱՇԵՍ ՎԱՍԻԼՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 115-ԱՄՅԱԿԻՆ
2013թ-ը հոբելյանական տարի է` լրանում է հայկական 89-րդ և 409-րդ հրաձգային դիվիզիաների հրամանատար, գնդապետ Արտաշես Վասիլյանի ծննդյան 115 և մահվան 70-ամյակը:
Այդ առիթով մենք` հրամանատարի ժառանգներս, նախաձեռնել ենք և ցանկանում ենք Երևանի փողոցներից մեկը անվանակոչել Արտաշես Վասիլյանի անունով: Մեր նախաձեռնությանը արձագանքել է Երևանի քաղաքապետարանը և ավագանու մոտակա նիստում այս հարցը քննարկվելու է:
Խնդրում ենք Ձեզ մայիսյան հաղթանակների տոներին ընդառաջ «Հայ զինվոր» շաբաթաթերթում հրապարակել գնդապետի թոռան կողմից գրված բանաստեղծությունը` ի հիշատակ Արտաշես Վասիլյանի:
Ժառանգների անունից`
թոռնուհի ՍՎԵՏԼԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԳՆԴԱՊԵՏ ԱՐՏԱՇԵՍ ՎԱՍԻԼՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 115-ԱՄՅԱԿԻՆ
Քո անունը` մեր շուրթերին,
Սխրանքդ չի մոռացվել,
Ւնչքա՜ն մտքեր, ինչքա՜ն խոսքեր
Հուսո աղոթք են դարձել:
Ծորած արցունք, վառված մոմեր,
Չկայացած սպասումներ…
Ու խարխլված երազանքներ,
Սիրող կնոջ ապրումներ:
Որդոց խոստման փլուզումներ,
Դստեր իղձեր անկատար,
Եվ տանջալի մտորումներ`
Ինչպես շեղել բախտը չար:
Փառաբանված մարտի՛կ հայոց,
Կյանքդ` պատվո շատրվան,
Անմահության շեմի վրա
Անունդ` վառ ատրուշան:
Ազատագրած Մալգոբեկը
Փառքի քաղաք ճանաչվեց,
Եվ անունով Վասիլյանի
Նրա փողոցը կոչվեց:
ԳՈՒՐԳԵՆ ՎԱՍՆԵՑԻ 23.04.2013
Թարգմանությունը ռուսերենից` ՌՈԶԱ ԽԱՍՏՅԱՆԻ
Խորագիր՝ #19 (986) 16.05.2013 – 22.05.2013, Բանակ և հասարակություն