Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ



ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ` Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի դասախոսների հետևյալ թափուր պաշտոնները համալրելու համար

Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի բժշկական ծառայության կազմակերպման և մարտավարության ամբիոնի պետ (հաստիքային դասակարգումը` փոխգնդապետ),

Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի բժշկական ծառայության կազմակերպման և մարտավարության ամբիոնի ավագ դասախոս (հաստիքային դասակարգումը` մայոր, 2 հաստիք),

Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի բժշկական ծառայության կազմակերպման և մարտավարության ամբիոնի դասախոս (հաստիքային դասակարգումը` կապիտան, 3 հաստիք),

Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի պետ (հաստիքային դասակարգումը` փոխգնդապետ),

Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի ավագ դասախոս (հաստիքային դասակարգումը` մայոր, 2 հաստիք),

Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի դասախոս (հաստիքային դասակարգումը` կապիտան),

Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի ռազմադաշտային թերապիայի ամբիոնի ավագ դասախոս (հաստիքային դասակարգումը` մայոր, 2 հաստիք),

Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի ռազմադաշտային թերապիայի ամբիոնի դասախոս (հաստիքային դասակարգումը` կապիտան),

Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի համազորային պատրաստության ցիկլի պետ (հաստիքային դասակարգումը` փոխգնդապետ),

Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի համազորային պատրաստության ցիկլի դասախոս (հաստիքային դասակարգումը` կապիտան),

Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի արտակարգ իրավիճակների բժշկության և ռազմական թունաբանության ամբիոնի պետ (հաստիքային դասակարգումը` փոխգնդապետ),

Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի արտակարգ իրավիճակների բժշկության և ռազմական թունաբանության ամբիոնի ավագ դասախոս (հաստիքային դասակարգումը` մայոր, 2 հաստիք),

Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի արտակարգ իրավիճակների բժշկության և ռազմական թունաբանության ամբիոնի դասախոս (հաստիքային դասակարգումը` կապիտան, 2 հաստիք):

Դիմող ՀՀ քաղաքացիները Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետ (ք. Երևան, Կորյունի 2) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

♦ դիմում` ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

♦ տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,

♦ անձնագրի և զինվորական գրքույկի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

♦ գիտական աշխատությունների կամ հրապարակումների ցանկը,

♦ պարգևատրումների վերաբերյալ վկայականների պատճենները,

♦ դասախոսի որակավորման գնահատման հարցաթերթ (եթե ԵՊԲՀ ՌԲՖ-ի զինծառայող է),

♦ մեկ լուսանկար` 3X4 չափսի:

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 15:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 24.06.2013թ.:

Դիմորդները պաշտոնի անձնագրի պահանջներին կարող են ծանոթանալ փաստաթղթերը հանձնելիս:

Մրցույթի կայացման օրվա մասին դիմորդներին անհատապես կտեղեկացվի դիմումների ընդունման վերջնաժամկետից մեկ շաբաթ հետո:

Մրցույթներին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետ (ք. Երևան, Կորյունի 2 , հեռ. 56-58-00):

Միաժամանակ տեղեկացվում է, որ մրցույթներին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները հետ չեն վերադարձվում:

Խորագիր՝ #20 (987) 23.05.2013 – 29.05.2013, Ազգային բանակ


23/05/2013