Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ



Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է ընդունելություն

Վարժարանը ռազմամարզական թեքումով հանրակրթական հաստատություն է, որն իրականացնում է ավագ դպրոցի (10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններ) պետական հանրակրթական ծրագրեր: Ռազմամարզական վարժարանում տարվում է արական սեռի պատանիների ուսուցում: Ուսուցման լեզուն հայերեն է: Ուսուցման ժամկետը` երեք տարի, որը բաշխվում է շարունակական երեք կուրսի վրա (1-ին կուրս -10-րդ դասարան, 2-րդ կուրս -11-րդ դասարան, 3-րդ կուրս -12-րդ դասարան): Ուսուցումն անվճար է: Ռազմամարզական վարժարան ընդունվելու համար կարող են դիմել հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանն ավարտած ՀՀ քաղաքացիները:

Ռազմամարզական վարժարան ընդունվել ցանկացող պատանիների ծնողները (նրանց փոխարինող անձինք) ընդունելության տարվա ապրիլի 2-ից մինչև հուլիսի 25-ը ռազմամարզական վարժարանի պետի անունով ներկայացնում են դիմում, որին կցվում է վարժարանի պետի անունով պատանու դիմումը (ռազմամարզական վարժարանում սովորելու, այն ավարտելուց հետո ռազմաուսումնական հաստատություններում ուսումը շարունակելու և ՀՀ զինված ուժերի սպա դառնալու ցանկության մասին):

Ընդունելության քննություններ

Ընդունելությունը կատարվում է յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ից 15-ը` հիմնական կրթության 9-րդ դասարանի ծրագրի ծավալով:

Քննությունները հանձնելուց առաջ թեկնածուներն անցնում են ամբողջական բժշկական հետազոտություն:

Ընդունելության քննությունները անցկացվում են մրցութային կարգով հետևյալ առարկաներից.

– ֆիզիկական պատրաստություն` ձգումներ ձողափայտից, 100 մետր և 1000 մետր վազք,

– հայոց լեզու` թելադրություն,

– մաթեմատիկա` գրավոր:

Անհրաժեշտ փաստաթղթեր

1. Դիմում,

2. Բժշկական փաստաթղթեր,

ա/ մեզի և արյան անալիզներն առանձին (կնքված), MRP անալիզ (կնքված),

բ/ սրտի ԷԿԳ(ժապավենը և պատասխանը, կնքված),

գ/ տեղեկանք հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերներից (կնքված),

դ/ սոնոգրաֆիա (կնքված),

ե/ ձև 63 և 26 (կնքված),

3. Ինքնակենսագրություն (դիմորդի ձեռագրով),

4. Բնութագիր` հաստատված դասղեկի և դպրոցի տնօրենի ստորագրություններով և կնքված,

5. 9-ամյա կրթության վկայականը և պատճենը,

6. Ծննդյան վկայականը և պատճենը,

7. Տեղեկանք բնակավայրից, որտեղ նշված լինեն հասցեն և ընտանիքի կազմը,

8. Տեղեկանք ծնողների աշխատանքի վայրից, ծնողների (խնամակալի) անձնագրերի պատճենները,

9. Սոցիալական քարտի պատճենը,

10. 3×4 չափսի 4 լուսանկար (առանց գլխարկի),

11. Թղթապանակ և ծրար,

12. Դիպլոմների և պատվոգրերի պատճեններ, տեղեկանքներ, այլ փաստաթղթեր ծնողի և երեխայի կարգավիճակի մասին (ծնողազուրկ, հաշմանդամ, սոցիալապես անապահով, պատերազմի մասնակից):

Հասցե` Հալաբյան 44,

Էլ. հասցե` pn.monte@mil.am

Հեռ.` /010/353915, 344844, 345636

Խորագիր՝ #20 (987) 23.05.2013 – 29.05.2013, Ազգային բանակ


23/05/2013