ՄԵԶ ԱՊԱՎԵՆ ՀԱՅՐԵՆԻ ԼԵՌՆԵՐԸ
Զինվո՛ր, մի՛ մոռացիր` թշնամին արթուն է:
Մի՛ մոռացիր, որ դու ես հայրենի հողի պաշտպանն ու տերը:
Ամեն առավոտ, երբ զենքը ուսած հզոր ու հպարտ կկանգնես հայրենի սահմանին, երբ կզգաս սրտիդ թունդ բաբախյունը և պրկված մկաններիդ ուժը, պողպատե քո կամքը, ուրեմն՝ երակներիդ մեջ հոսում է քո նախնյաց հպարտ ու տաք արյունը, և դու արժանի զավակն ես քո ժողովրդի:
Որդի՛ս, սրատես արծվի հայացքով հսկիր քո հայրենիքի եզերքն ու մի՛ մոռացիր Մեծն Նժդեհի անմահ պատգամը` ուղղված զինվորներին ծեր լեռնականի բերանով ասված. «Պահի՛ր մեզ, լեռնակա՛ն, որ մենք քեզ ապավեն դառնանք»:
Շնորհավոր ծննդյանդ տոնը, մեր զինվոր որդի Գագիկ Ստեփանյան, շնորհավոր եռատոնդ, հա՛յ զինվոր: Մենք հպարտ ենք, որ արժանացել ես «Բանակի գերազանցիկ» կրծքանշանի. ուրեմն՝ դու արժանի հետնորդն ես քո հորեղբայր փառապանծ մարտիկ Հեթանոս Գագոյի, ուրեմն՝ դու բարձր ես պահում նաև քո սիրելի դպրոցի պատիվը, որը կրում է նրա անունը:
Բարի ծառայություն և բարի վերադարձ հայրենի օջախ, քաջ հայ զինվոր:
Գագիկ Ստեփանյանի
անվան 135 դպրոցի
տնօրինություն և ուսուցիչներ
Խորագիր՝ #20 (987) 23.05.2013 – 29.05.2013, Բանակ և հասարակություն