Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՐԿՆԱԿԻ ՕԳՈՒՏ



Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը վերջին տասնչորս տարիների ընթացքում օգտագործած սպառազինության վաճառքից 804,2 միլիոն ֆունտ ստեռլինգի (1,3 միլիարդ դոլար) եկամուտ է ստացել: Վաճառվել են տարբեր դասերի նավեր` 705,3 միլիոնի, ինքնաթիռներ` 98 միլիոնի, 680 հազարի ռազմական համակարգեր և այլն: Որոշ դեպքերում գնորդներին առաջարկվել է ռեսուրսն ամբողջությամբ չսպառած տեխնիկա, ինչը կատարվել է ռազմական ծախսերի կրճատման ծրագրի շրջանակներում: Բրիտանական գերատեսչությունը դուրս գրված տեխնիկան առավելապես վաճառում է ինտերնետային աճուրդի միջոցով:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


04/03/2011