Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«Տ-50»-Ի ՀԱՋՈՂ ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ



Անցյալ շաբաթ իր առաջին հաջող թռիչքը կատարեց ռուսական հինգերորդ սերնդի «Տ-50» կործանիչի երկրորդ նախատիպը, որը ստեղծվել է «Սուխոյ» ավիակոնստրուկտորական բյուրոյում: Առաջին նախատիպի թռիչքը իրականացվել էր անցյալ տարվա հունվարին, որից հետո կատարվել է ավելի քան 40 փորձարկում: Երկրորդ նախատիպն օդում անցկացրել է 44 րոպե:
Ռուսաստանն իր հինգերորդ սերնդի կործանիչը կատարելագործում է 1990-ականներից ի վեր: «Տ-50»-ի մրցակիցներն են ամերիկյան «F-22 Raptor»-ը և «F-35 Lightning II»-ը: Թեպետ «Տ-50»-ի բնութագրերը գաղտնի են պահվում, սակայն անուղղակի տվյալները վկայում են, որ ինքնաթիռի կառուցվածքում ներառված են կործանիչաշինության վերջին նվաճումները՝ մասնավորապես «սթելս» (անտեսանելի) տեխնոլոգիաները, գերձայնային արագությունը և բարձր մակարդակի ինտեգրված կառավարման համակարգը:
Ռուսական աղբյուրները «Տ-50»-ն արդեն կնքել են «եզակի մարտական ինքնաթիռ» անունով, որը համադրում է կործանիչի և գրոհիչի հնարավորությունները:
Ռուսաստանը ծրագրում է 2015թ.-ից հետո ձեռք բերել 60-ից ավելի «Տ-50»:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


07/03/2011