Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻՋԱՆԿՅԱԼ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԸ



Սկիզբը՝ նախորդ համարում

Միջանկյալ փամփուշտների դասակարգումն ըստ ստացած ընդհանուր միավորների.

Փամփուշտի մոդել Ընդհանուր միավոր

1) 6.5x47mm Lapua 20

2) 6.5mm Grendel 16

3) 7.62x45mm vz. 52 15

4) 6.8 mm Remington SPC 14

5) 5.56x45mm NATO 14

6) 5.8x42mm DBP87 14

7) 4.85x49mm 13

8) .280 British 12

9) 5.45x39mm 11

10) 7.62x39mm 10

11) 7.92x33mm Kurz 9

12) 300 AAC Blackout (7.62x35mm) 8

13) .30 Carbine 5

Վերջին հորիզոնականում առաջին միջանկյալ փամփուշտի ենթատիպն է` ամերիկյան արտադրության, որն իր թույլ տեխնիկական տվյալների պատճառով չունեցավ լայն տարածում և զբաղեցրեց մեր սանդղակի վերջին հորիզոնականը:

Նախավերջին տեղում է ամերիկյան M4 ինքնաձիգի համար ստեղծված 300 AAC Blackout փամփուշտը, որն իր ունեցած տեխնիկական հնարավորություններով մեր համակարգում ստացել է 8 միավոր:

11-րդ տեղում է վերը նշված գերմանական արտադրության 7.92x33mm Kurz փամփուշտը, որն իր զարգացումը չապրեց ստեղծումից 2 տարի անց ֆաշիստական զորքերի ռազմական ձախողում ապրելու պատճառով:

Լավագույն տասնյակը բացում է աշխարհում ամենահայտնի փամփուշտներից մեկը` ԽՍՀՄ արտադրության 7.62x39mm փամփուշտը, որն առաջին անգամ օգտագործվեց 1947 թվականին լեգենդար AK-47 ինքնաձիգի վրա: Այժմ այն համարվում է աշխարհում ամենաշատ արտադրված փամփուշտը, սակայն իր տվյալների ընդհանրությամբ այն զբաղեցնում է լավագույն տասնյակի միայն 10-րդ տեղը:

9-րդ տեղում է շատ հայտնի ու տարածված կրկին ԽՍՀՄ արտադրության 5.45x39mm փամփուշտը, որը ստեղծվեց 1970-ականների սկզբին ամերիկյան միջանկյալ փամփուշտի հիման վրա, որը ԽՍՀՄ էր հասել վիետնամական պատերազմից: Այն մտավ ԽՍՀՄ բանակ 1974-ին և կիրառվեց նոր AK-74-ի վրա:

8-րդ հորիզոնականում բրիտանական 7.2 մմ տրամաչափի .280 British փամփուշտն է, որը ստեղծվեց 2-րդ համաշխարհային պատերազմի վերջում, սակայն հետագայում չունեցավ լայն կիրառում:

7-րդ տեղում բրիտանական արտադրության 4.85x49mm փամփուշտն է, որն արտադրվեց 60-ականներին և այժմ էլ լայնորեն կիրառվում է բրիտանական մի շարք զինատեսակների մեջ:

6-րդ տեղում է չինական արտադրության 5.8x42mm փամփուշտը` ստեղծված 80-ականների սկզբին: Այն ստեղծված էր փոխարինելու խորհրդային և ամերիկյան 39 և 45 մմ բարձրություն ունեցող փամփուշտներին: Այժմ օգտագործվում է մոտ 10 տեսակի չինական զենքերի մեջ:

5-րդ տեղում է աշխարհի ամենատարածված փամփուշտներից մեկը` 5.56x45mm: Այն ստեղծվեց 1963 թվականին: Այժմ փամփուշտը կիրառելի է ավելի քան 70 զինատեսակի համար: Այն ներկայումս լայնորեն կիրառվող լավագույն միջանկյալ փամփուշտն է:

4-րդ տեղում 2002թ.-ի ամերիկյան Remington ընկերության արտադրած 6.8 mm Remington SPC փամփուշտն է, որն իր տեխնիկական հնարավորություններով ստացել է 11 միավոր: Սա նոր սերնդի փամփուշտներից է:

3-րդ տեղում է չեխական արտադրության հին 7.62x45mm vz. 52 փամփուշտը, որը ստեղծվեց 40-ական թվականներին, սակայն լայն տարածում չգտավ:

2-րդ տեղում ամերիկյան 6.5 մմ տրամաչափի 6.5mm Grendel-ն է` ստեղծված 2003 թվականին: Այն դեռևս չունի լայն տարածում, բայց շնորհիվ բավականին մեծ էներգիայի և արագության` զբաղեցնում է բարձր հորիզոնական:

Առաջին տեղը զբաղեցնում է ֆինլանդական Լապուա ընկերության կողմից 2005թ.-ին արտադրված 6.5x47mm Lapua փամփուշտը, որն ունի հզոր էներգիա և մեծ արագություն, որի շնորհիվ երկու գործոններից ստանում է առավելագույն 10 միավոր և միանձնյա գլխավորում ցուցակը` բավականին ետ թողնելով մրցակիցներին:

ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Խորագիր՝ #22 (989) 6.06.2013 – 12.06.2013, Ռազմական


06/06/2013