Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՅՐԵՆԻՔ» ԱԿՈՒՄԲԻ ՏԱՐԵԴԱՐՁԸ



Լրացավ «Հայրենիք» ակումբի գործունեության 5-ամյակը: Այն 1930-ականների Ցեղակրոն ուխտերի և 1990-ականների «Ազգայնական» ակումբի գաղափարական ժառանգորդն է: Ակումբն առաջնորդվում է ազգայնական գաղափարների քարոզչության հրատապությամբ և կարևորությամբ: Ակումբն անցած կարճ ժամանակահատվածում հրատարակել է Ցեղակրոնության ու Տարոնականության հիմնադիրներ Գ. Նժդեհի և Հ. Ասատրյանի նորահայտ երկերը, հայ քաղաքական մտքի անվանի ներկայացուցիչներ Նիկողայոս Ադոնցի, Շահան Նաթալիի, Հովհաննես Քաջազնունու, Լևոն Շանթի, Զարևանդի, Օննիկ Զարմունու, Արմենակ Բարսեղյանի աշխատությունները, հայոց ռազմական հաղթանակների փառավոր էջերի, ազգային գաղափարախոսության, դիցաբանության, մշակույթի, ազգային-պետական գործիչների, այլադավան հայերի, գլոբալացվող աշխարհի վերլուծությանը նվիրված աշխատություններ: Դրանք նախատեսված են Հայրենատիրությունը որպես կյանքի ուղենիշ որդեգրած առաջնորդապաշտ հայորդիների, մեր պետականության հզորացմանը ծառայող, պատմության հերոսականությամբ հպարտացող, ազգային արժեհամակարգին գաղափարապես հավատարմորեն ապավինած տիրապաշտ հայ երիտասարդության համար:

«Հայրենիք» ակումբը հրատարակել է 42 միավոր գիրք, որից «Հայրենիք» մատենաշարով` 29, ավելի քան 4500 էջ ծավալով, շուրջ 15.000 տպաքանակով: Ակումբի հրատարակություններին կարելի է ծանոթանալ www.mayrhayastan.am կայքում: «Հայրենիք» ակումբն ազգային-հայրենատիրական հարցերի շուրջ պատրաստակամ է համագործակցելու ՀՀ-ում, ԼՂՀ-ում, Ջավախքում և Սփյուռքում գործող բոլոր ազգային-հասարակական կառույցների և անհատների հետ:

Հետաքրքրվողները կարող են դիմել հետևյալ հասցեով` avag.harutyunyan@yandex.ru, 37491-599754:

Խորագիր՝ #24 (991) 20.06.2013 – 26.06.2013, Հոգևոր-մշակութային


20/06/2013